close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱՏՄ-ն կրկին խախտումներ է հայտնաբերել Ծաղկաձորի հյուրանոցներում

Տնտեսական

5 Օգոստոսի 2020, 21:00
 ԱԱՏՄ-ն կրկին խախտումներ է հայտնաբերել Ծաղկաձորի հյուրանոցներում

Հաշվի առնելով ներքին զբոսաշրջության ակտիվությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն օգոստոսի 5-ին ևս շարունակել է լայնածավալ ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի հյուրանոցներում ու հանգստյան տներում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Տեսչական դիտարկումները լուրջ խախտումներ են արձանագրել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցներում. նախորդիվ ևս այս քաղաքում արձանագրվել էին տարատեսակ թերություններ, որոնց հիմքով և պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումներ էին կայացվել։ Օգոստոսի 5-ին արձանագրված խախտումները ևս կներկայացվեն պարետին։

Հանրապետության մի շարք քաղաքներում զուգահեռ տարվող դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել այլ հանգստյան տներում։ Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ և տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

 ԱԱՏՄ մասնագետներն օգոստոսի 5-ին դիտարկումներ են անցկացրել նաև Երևանում գործող մի շարք խոշոր հյուրանոցներում։

Ստուգայցերի ընթացքում դիտարկվում է համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանված անվտանգության կանոնների պահպանումը։ Տվյալ դեպքում ուշադրության են առնվում հյուրանոցային համալիրների ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանումը, սահմանված կանոնների կիրառման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը, ինչպես նաև ախտահանման, աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարման գործընթացը։

Դիտարկվում է այցելուների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման ընթացքը, ներառյալ՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցված լինելը։

Տեսչական մարմինը հորդորում է խստագույնս կատարել անվտանգության բոլոր կանոնները, որոնց համակցված պահպանման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել համավարակի տարածման կասեցումը։

Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica