close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմության» դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 16:47
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմության» դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից: Այս մասին օգոստոսի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է նկատում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից և սպասում է, որ պետական լիազոր կրթական մարմինը հարգի նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ առարկայի, որպես առանձին բաղադրիչ դասավանդման առնչությամբ»,- ասաց Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն ՏԶաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը նշեց, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հիմնականում տարալուծվել է «Հայոց պատմություն» և «Ես և իմ հայրենիքը» առարկաների մեջ, իսկ 5­րդ դասարանի դասագրքի նյութն ամբողջությամբ դուրս է բերված ծրագրից:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ ՏՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Մայր Աթոռն այս հարցում որևէ շահադիտական նպատակադրում չունի:

«Մենք, որպես եկեղեցի, որևէ մասնավոր, ճղճիմ և շահադիտական նպատակադրում չունենք այս ամենի մեջ: Մեր նպատակը հայ սերնդին լիարժեք, հայ քրիստոնեական ինքնությանը համապատասխան կրթություն տալու մտահոգությունն է»,- նշեց Աջապահյանը:

Հուլիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը: Նախագծում ներառված են «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Արվեստ», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաների չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica