close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրիգոր Արեշյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 15:38
 Գրիգոր Արեշյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում

71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը:

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին, Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական
հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլորտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992 թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը:
Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:
Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica