close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնը կարծում է, որ Բեյրութում ռումբ է պայթել. Թրամփ

Աշխարհ

5 Օգոստոսի 2020, 14:31
 Պենտագոնը կարծում է, որ Բեյրութում ռումբ է պայթել. Թրամփ

Ամերիկացի գեներալները կարծում են, որ Լիբանանի մայրաքաղաքում ռումբ է պայթել, և մենք խոսում ենք հարձակման մասին: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած մամուլի ճեպազրույցում:

Հարցին, թե արդյոք նա վստահ է, որ Բեյրութում տեղի ունեցածը հարձակում, և ոչ թե պատահար, ամերիկացի առաջնորդը ասաց. որ դա հարձակում էր՝ ելնելով պայթյունից:

Նախագահի խոսքով՝ Պենտագոնը կարծում է, որ «դա ոչ մի արդյունաբերական պայթյուն չէր»: «Նրանք (գեներալները) ինձանից լավ գիտեն», - հավելել է պետության ղեկավարը:

Իր հերթին CNN-ը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները ոչ մի տեղեկություն չունեն Բեյրութի պայթյունի մասին, ինչի վերաբերյալ, որ խոսում է Թրամփը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica