close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2020
+24°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 23:15
 Իրավիճակը չափազանց մտահոգիչ է. ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը ուղիղ կապի մեջ է Բեյրութի գործընկերների հետ

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Բեյրությում տեղի ունեցած պայթունի հետևանքով լրջորեն վնասվել է հայաշատ Բուրջ Համուդ թաղամասը։
Ցավոք կան ազգությամբ հայ զոհեր և բազմաթիվ վիրավորներ։

Այս պահին Հայ Օգնության Միության բժշկական կենտրոնն առաջին բժշկական օգնություն է տրամադրում կենտրոն այցելած հայերին։

Վնասվել են հազարավոր տներ, լուրջ վնասներ են կրել նաև հայկական կազմակերպությունների կենտրոներն ու գրասենյակները, Լիբանանի Ազգային Առաջնորդարանը, Կիլիկիո Կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարը։

Քիչ առաջ զրուցեցի Լիբանանում գտնվող ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Բենիամին Պչաքճյանի և Դաշնակցության Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Հակոբ Բագրատունու հետ, ովքեր նշեցին, որ իրավիճակը չափազանց մտահոգիչ է։

Տնտեսական իրավիճակը, համավարակը, այժմ էլ անվտանգության խնդիրը լրջագույն մարտահրավներ են ողջ Լիբանանի և լիբանանահայ համայնքի համար։

Մենք կապի մեջ ենք Լիբանանում գործող մեր կառույցների հետ՝ իրավիճակը հասկանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնակելու համար։

Մինչ այդ մեր զորակցությունն ենք հայտնում Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին և եղբայրական Լիբանանի բնակչությանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica