close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ երկու փոխոստիկանապետերը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Հասարակություն

5 Օգոստոսի 2020, 12:07
 ՀՀ երկու փոխոստիկանապետերը աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

Հ ոստիկանության և նրա համեմատաբար նորանշանակ պետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր ու հարևան Վահե Ղազարյանի համար փորձությունների նոր շրջան է սկսվում:

Մի կողմից Ամուլսարի ու Մաշտոցի պուրակի հետ կապված խնդիրները, ահագնացող սոցիալական բողոքի հիմքով ծագած ու ծագելիք բողոքի ալիքները, մյուս կողմից էլ կադրային խնդիրները լուրջ պրոբլեմ են դառնալու կառույցի համար:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը: Վերջինիս մասին համակարգում բավական դրական են արտահայտվում՝ նշելով նրա հատկապես գրագետ պաշտոնյա լինելու հանգամանքը:

 

Ավելին, մեզ ասացին, որ այս պահին նրանք արդեն իրերն են հավաքում աշխատասենյակներից:

Հիշեցնենք, որ Հայկ Մհրյանը եղել է իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում: Նա էր համակարգում արտակարգ դրության պայմաններում դրա կատարումն ապահովելու գործընթացը:

Տիգրան Եսայանը 2012-2019 եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica