close
Եղանակը Երևանում
29 Սեպտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

Աշխարհ

4 Օգոստոսի 2020, 23:51
 Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2200-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:

Հիշեցնենք, որ մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը, որը ծանր վիրավորվել էր պայթյունի հետևանքով և վիրավորվել է բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը։

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքային հիվանդանոցները լի են վիրավորներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica