close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ հետախուզությունը կզեկուցի Կոնգրեսին, թե ով է բռնություններ նախաձեռնում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին

Աշխարհ

4 Օգոստոսի 2020, 12:43
 ԱՄՆ հետախուզությունը կզեկուցի Կոնգրեսին, թե ով է բռնություններ նախաձեռնում Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, որը վարում է Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, հետախուզության տվյալների ներկայացման մասին օրենքում ներառել է մի դրույթ, ըստ որի՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները Կոնգրեսին կտրամադրեն գրավոր գնահատական, թե որ կողմն է նախաձեռնելու ուժի կիրառում Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանին: Ինչպես հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, դա արվել է այն նախաձեռնության շրջանակներում, որը նպատակ ունի զսպել Ադրբեջանի ագրեսիան և կնպաստի 1994-ի հրադադարի պահպանմանը:

«Մենք ողջունում ենք օրենքի այս դրույթը, որը Կոնգրեսին տալիս է հավաստի տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը խախտել հրադադարը Արցախի և Հայաստանի դեմ: Այս կառուցողական նախաձեռնությունը կօգնի Կոնգրեսին պատասխանատվության ենթարկել Բաքվին, հաստատել այն փաստերը, որն ինքը հերքում է  և նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը», -հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica