close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսը չի պարզում, թե որոնք են ադրբեջանական սադրիչ գործողությունների համար հող ստեղծող այն քայլերը, որոնցից համայնքը պիտի ձեռնպահ մնա․ Ռոբերտ Մարգարյան

Հասարակություն

4 Օգոստոսի 2020, 11:43
 ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսը չի պարզում, թե որոնք են ադրբեջանական սադրիչ գործողությունների համար հող ստեղծող այն քայլերը, որոնցից համայնքը պիտի ձեռնպահ մնա․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․

«Մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար»։
Մեջբերման հեղինակը ոչ Ստյոպա Սաֆարյանն է, ոչ Դանիել Իոաննիսյանը, ոչ Պետրոս Ղազարյանը և ոչ էլ Հակոբ Կարապետյանը, որոնք վերջին շաբաթներում հատկապես աչքի ընկան ադրբեջանական սադրիչ գործողությունների համար հող ստեղծող քայլերից խուսափելու մասին սփյուռքին ուղղված իրենց գրառումներով:
Հուլիսի 31-ին հրապարակված իր հայտարարության մեջ նման ձևակերպում է կատարել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը:
Իհարկե ինչպես միշտ կարելի է հայտարարությունների բովանդակության նմանությունը պարզ զուգադիպություն համարել, հենց այնպես որ կարելի է նաև զուգադիպություն համարել այն, որ հայտարարությունը հրապարակվել է օգոստոսի 1-ին, Գլենդելում ՀՀ հյուպատոսարանի դիմաց, ՀՅԴ երիտասարդական կառույցի նախաձեռնած հանրահավաքից մեկ օր առաջ:
Ի դեպ, ՀՀ գլխավոր հյուպատոսն իր հայտարարության մեջ հենց այնպես էլ չի պարզում, թե որոնք են ադրբեջանական սադրիչ գործողությունների համար հող ստեղծող այն քայլերը, որոնցից համայնքը պիտի ձեռնպահ մնա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica