close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտության զարկերակն Արցախում (ԱԵԳՄՄ-ն 5 տարեկան է)

Արցախ

3 Օգոստոսի 2020, 22:54
 Գիտության զարկերակն Արցախում (ԱԵԳՄՄ-ն 5 տարեկան է)

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ֆիլմը պատմում է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության 5-ամյա գործունեության մասին: Առաջնորդվելով «ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒԺ Է» կարգախոսով `անցած 5 տարիների ընթացքում Կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են 4 տասնյակից ավելի գիտակրթական եւ ռազմահայրենասիրական ծրագրեր, որոնցից առնվազն երեքն ունեն միջազգային ճանաչում եւ կրում են շարունակական բնույթ:

Դրանք են`

1. «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»ամենամյա միջազգային գիտաժողովը Ստեփանակերտում,

2. «ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» կայքը (www.artsakhlib.am ),

3. «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը:

ԱԵԳՄՄ-ի 5-ամյա գործունեության արդյունքում հիմնադրվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտը, որի առաքելությունն է «զարգացնել գիտությունն Արցախում, արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում, ամրապնդելով հայոց պետականությունը, եւ գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձացմանն ու միջազգային ճանաչմանը»:

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica