close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են

Քաղաքական

3 Օգոստոսի 2020, 22:43
 Թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են

Հուլիսի 29-ին մեկնարկած ու քարոզչական աննախադեպ արշավով ուղեկցվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները շարունակվում են։ Ըստ ermenihaber.am կայքի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարբերաբար զորավարժություններից կադրեր ու տեղեկատվություն է հրապարակում, որոնք վերահրապարակվում են տարատեսակ լրատվամիջոցներում։

Հերթական հաղորդագրությամբ տեղակտվություն է հաղորդվել վարժանքների նախիջևանյան հատվածի մասին։ Մասնավորապես նշվում է, որ ըստ սցենարի՝ Նախիջևանում մասնակցող ստորաբաժանումներին մարտական պատրաստության հրաման է տրվել, որի շրջանակներում Թուրքիայի ու Ադրբեջանի զորամիավորումները պատերազմի նախապատրաստության միջոցառումներ են իրականացրել։ 

Հաղորդվում է նաև, որ մեխանիզացված ստորաբաժանումների, դիպուկահարների «Կոմանդո» ջոկատի և «Atak» ուղղաթիռների ներգրավմամբ առանց կրակի վարժանքներ են անցկացվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Ադրբեջանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում՝ Նախիջևանի տարածքում, անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ։

Մասնավորապես, հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica