close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիլիթ Մկրտչյանը կամ ակնհայտ սուտ, կամ մանիպուլացնող պատասխան է տալիս. Խ. Ստեփանյան

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 20:12
 Լիլիթ Մկրտչյանը կամ ակնհայտ սուտ, կամ մանիպուլացնող պատասխան է տալիս. Խ. Ստեփանյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դասախոս, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը գրում է.

«Հանրակրթական «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ես և իմ հայրենիքը», «Հասարակագիտություն» առարկաների ուսումնառության չափորոշիչ-հայեցակարգերի նախագծերրը կազմող խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին (հարցազրույցի հղումը՝ ստորև)։

Առաջին իսկ հարցին Լիլիթ Մկրտչյանը կամ ակնհայտ սուտ, կամ մանիպուլացնող պատասխան է տալիս։ Լրագրողի հնչեցրած առաջին հարցին Լիլիթ Մկրտչյանը պատասխանում է այսպես․ «Հասարակություն և հասարակական գիտություններ առարկայական խմբի ծրագրերի (խոսքը վերրոնշյալ առարկաների մասին է – Խ․ Ս․) նախնական փաստաթղթերի մշակման աշխատանքներին սկսել եմ մասնակցել հոկտեմբերից, երբ արդեն ձևավորված, ՀԱՍՏԱՏՎԱԾ (ընդգծումն իմն է – Խ․Ս․) ու գրված էր հանրակրթական պետական չափորոշիչների մայր փաստաթուղթը, որի հիմնական դրույթների հիման վրա կազմվել են հետագա առարկայական ծրագրերը։ Այսինքն՝ ես արդեն սկսել եմ մասնակցել այն ժամանակ, երբ արդեն դրույթները որոշված էին»։

Հիմա՝ որտե՞ղ է սուտը (կամ մանիպուլյացիան)։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում 2020 թ. հունիսի 25-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի № 439-ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Իսկ ըստ Լիլիթ Մկրտչյանի պատասխանի, առնվազն 2019 թ․ հոտկեմբերին իբր գոյություն ունի հաստատված մայր չափորոշիչ։ Այդ փաստթղթի նախագիծը շրջանառության մեջ է դրվել ընդամենը մեկ ամիս առաջ, որը նույնպես մտահոգություն առաջ բերեց մասնագետների մոտ, բայց թեմային հնչեղություն չտրվեց միայն սահմանային դեպքերով պայմանավորված։ Մինչդեռ այս փաստաթղթի նախագիծը պետք է երկար քննարկվի, մի քանի կարևոր կետերի մենք անդրադարձել ենք անցած մեկ ամսվա ընթացքում։

Լիլիթ Մկրտչյանը ճիշտ է տրամաբանում, որ առանց մայր փաստաթղթի հաստատման առանձին առարկայական չափորոշիչ-հայեցակարգ չեն կարող գրել։ Խնդիրն էլ հենց այն է, որ այդ մայր փաստաթուղթը դեռ չի հաստատվել, իսկ Լիլիթ Մկրտչյյանը կամ չգիտի այդ մասին, կամ գիտի և ակնհայտ սուտ կամ մանիպուլացնող պատասխան է տալիս։ Լիլիթ Մկրտչյանի հարցազրույցի հաջորդ հատվածին չեմ անդրադառնում, որովհետև չեմ բացառում, որ մյուս հարցերին նույնպես պատասխանած լինի առաջին հարցին պատասխանելու տրամաբանությամբ։

Բայց պնդեմ մեկ այլ կարևոր խնդիր․ անթույլատրելի է առանց կրթության զարգացման ռազմավարության ընդունման հանրակրթության չափորոշչում վերանայումներ կատարելը, առավել ևս, առանց այդ չափորոշչի հաստատման, հանրակրթական առարկաների ուսումնառության հայեցակարգերը և ծրագրերը քննարկման դնելը։

Հ․ Գ․ 1 - Շատ եմ ուզում, որ այս խնդրի շուրջ հետագա քննարկումը ոչ միայն լինի առարկայական, առանց մանիպուլյացիաների: Ամեն ինչ բավական հստակ է, պետք չէ մոլորեցնել մարդկանց։

Հ․ Գ․ 2 - Միաժամանակ ուզում եմ, որ քննարկումը երբեք անձնական դաշտ չտեղափոխվի։ Հարգում եմ Լիլիթ Մկրտչյանին անձնապես սատարող ընկերներին (անկախ նրանից, որ նրանց թիվը շատ քիչ է, և նրանցից ոմանք նաև իմ ընկերներն են)։ Նրանք իրավունք ունեն աջակցելու իրենց ընկերոջը, բայց այստեղ խնդիրը անձնական չէ, և հարցը պետք է քննարկել միայն մասնագիտական հարթության մեջ։ Լիլիթ Մկրտչյանը պարտավոր է անկեղծ լինել ոչ միայն դժգոհությունների շուրջ պարզաբանում մտցնելու, այլև իր ընկերներին պարզաճակատ թողնելու համար»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica