Տեսչական մարմիններն իրականացրել են 61 104 ստուգում
Տնտեսական

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 2-ի դրությամբ իրականացվել է 61 104 ստուգում, որից միայն 208-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։