close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հոգևոր արժեքները սակարկման ենթակա չեն. «Համազգայինի» երևանյան գրասենյակը հայտարարություն է տարածել

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 19:35
 Հոգևոր արժեքները սակարկման ենթակա չեն. «Համազգայինի» երևանյան գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից ներկայացված կրթության բարեփոխումների նախագիծը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել հայ հանրության շրջանում: «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը, որի առաքելությունը տասնամյակներ շարունակ եղել է ազգային կրթության և մշակույթի սերմանման ճանապարհով հայ ինքնության արմատավորումն ու պահպանումը: Մենք կենսափորձով գիտենք, թե ինչպես են հոգևոր ու մշակութային կռվանները կերտում հայ անհատին ու հանրությանը, և թե ինչպես է աշխարհաքաղաքացու դաստիարակությունն ու հոգեբանությունը հեռացրել մարդկանց սեփական ակունքներից` դատապարտելով աշխարհի մեծ օվկիանոսում ուծացվելու ճակատագրին: Հայոց կրոնի հայագիտական առարկաների նկատմամբ նոր իշխանությունների օրոք ձեռնարկված, այսպես կոչված, բարեփոխական քայլերը կասկածի տեղիք են տալիս դրանց ծրագրվածության ու որոշակի հետևողականության հարցում: Այդ կասկածն ավելի է խորանում ու ամրապնդվում վերջին շրջանում բացահայտված դրանց հեղինակների կողմից կասկածելի հիմնադրամների ու շրջանակների հետ համագործակցության պատճառով: Այս դեպքում խնդիրը ձեռք է բերում ազգային անվտանգության նշանակություն: Կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունները առանց հապաղելու հստակորեն իրենց գործնական դիրքորոշումը պետք է դրսևորեն միաժամանակ ցրելով այն կասկածները, որ կամա թե ակամա իրենք այս մութ գործընթացների հովանավորի դերում են: Ազգային ու պետական լուրջ մարտահրավերների առջև գտնվող երկիրը չի կարող գերակա չհամարել իր համար այն հարցը, թե ինչպիսի կրթություն ու դաստիարակություն պետք է ստանա իր երկրի ու պետության վաղվա զինվորն ու քաղաքացին:

Հայրենիքը սոսկ տարածք չէ, երկիր է, որի անվտանգությունը տարածքային ամբողջականությունն ու հոգևոր արժեքների պահպանումը անցյալի և ապագայի առջև մեր պարտականությունն է:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica