close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բագրատաշենի անցակետում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 16:22
 Բագրատաշենի անցակետում ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված  տարբեր տեսակի ապրանքներ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ:

Այսպես, ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել են «Վերին Լարս» անցակետում տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մեքենաների կշռման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված քաշը չի համապատասխանում իրական քաշի հետ: Հսկողություն իրականացնելու նպատակով բեռնատարներն ուղարկվել են ռենտգեն զննման: Արդյունքում պարզվել է, որ մեքենայում առկա է չհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ շարժիչի համար նախատեսված շուրջ 1 տոննա յուղ:

Երկու դեպքերով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
26 Հոկտեմբերի 2020, 17:51 ՖՈՏՈՇԱՐՔ. «Սահմանապահները»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica