close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերբիայում նոր գումարման պատգամավորների վրա ձվեր են նետել

Աշխարհ

3 Օգոստոսի 2020, 17:16
 Սերբիայում նոր գումարման պատգամավորների վրա ձվեր են նետել

Սերբիայում բողոքող ընդդիմությունը՝ «Բավական է» շարժման առաջնորդ, նախկին նախարար Սաշա Ռադուլովիչի գլխավորությամբ, Սկուպշինայի դիմաց (խորհրդարան) ձվեր են նետել նորընտիր պատգամավորների վրա՝ երդման արարողության ժամանակ. այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ մի քանի տասնյակ ցուցարարներ փորձել են արգելափակել շենքի դիմացի փողոցում գտնվող մեքենաների շարժը և բղավոցներ են հնչեցրել՝ սերբական իշխանություններին մեղադրելով ազգային շահերը դավաճանելու, իսկ խորհրդարանին ապօրինությունների մեջ:

Երբ պատգամավորները դուրս եկան փողոց՝ խորհրդարանի դիմաց լուսանկարվելու, նրանց վրա սկսեցին ձվեր նետել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica