Գերմանիայի արտգործնախարարությունը ԵՄ-ին կոչ է արել չվախենալ Չինաստանի հետ դիմակայությունից
Աշխարհ

Եվրամիությունը չպետք է վախենա Չինաստանի հետ առճակատումից մի շարք կարևորագույն հարցերի շուրջ. ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետնախարար Մայքլ Ռոթը՝ Der Spiegel ամսագրի համար հոդվածում:
Չինաստանը ԵՄ-ն համարում է որպես աշխարհի ամենամեծ առևտրային բլոկը և տնտեսական տարածքը. ասել է Ռոտը: Նրա խոսքով՝ նման պայմաններում Եվրամիությունը չպետք է վախենա Չինաստանի հետ առճակատումից՝ մարդու իրավունքների, անվտանգության և տեխնոլոգիաների հարցերում: Այս ոլորտները կապված են եվրոպական երկրների ինքնիշխանության հետ. կարծում է գերմանացի նախարարը:
Եվրամիությունը պետք է վարի միասնական հետևողական քաղաքականություն Չինաստանի հետ հարաբերություններում և արդյունավետորեն օգտագործի առևտրային քաղաքականությունն ու շուկան՝ որպես ճնշման միակ լծակ. շեշտել է Ռոթը: