close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդրկովկասում որևէ հին Ադրբեջան գոյություն չունի և չի եղել. թալիշ գործիչ

Տարածաշրջան

3 Օգոստոսի 2020, 12:00
 Անդրկովկասում որևէ հին Ադրբեջան գոյություն չունի և չի եղել. թալիշ գործիչ

Թալիշ հանրաճանաչ լրագրող և հրապարակախոս Զաբիլ Մահարամովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ադրբեջանական մշակույթի ծագման և էության մասին՝ մեղադրելով Բաքվին՝ Առանի (պատմական Հայաստանի շրջան, որն ընդգրկում է Արցախի և Ուտիքի որոշ շրջաններ) և Շիրվանի ավտոխտոն ժողովուրդների ազգային ինքնությունը ոչնչացնելու մեջ:

«Այսօր Ադրբեջանի իշխանությունները, ովքեր նստած են Անդրկովկասում իրանապարսկական մշակույթի կենտրոնում՝ Բաքվում, մեզ՝ թալիշներին և իրանցի ժողովրդին առաջարկում են ծառայել պանթուրքիզմին: Դժբախտաբար, նրանց հաջողվեց ստիպել որոշ թալիշներին դառնալ իրենց քարոզչության գործիք... Թալիշները ազգային-պայքարի վերածնունդ են ապրում իրենց իրավունքների և ազատությունների համար և չեն ցանկանում հրաժարվել իրենց փառահեղ և իրանական հինավուրց պատմությունից: Ինչի՞ դեմ փոխել. Աշխարհում բոլորի կողմից ընդունված քաղաքակրթությունն ու մշակույթը  խորհրդային տարիներին հորինվածի հե՞տ:

Ադրբեջանական մշակույթը բաղկացած է տարբեր ժողովուրդների տարբեր մշակութային ժառանգությունից: Անդրկովկասում չկա և չի եղել որևէ հին Ադրբեջան, և գոյություն չունի հնագույն ադրբեջանական մշակույթ: Իրական Ադրբեջանը Իրանում է, և սա իրանական հող է: Անդրկովկասում մենք կարող ենք խոսել Շիրվանի մշակույթի մասին, և սա նաև իրանախոս ժողովրդի`կովկասյան պարսիկների (թաթերի) մշակույթն է, մենք կարող ենք խոսել այս տարածքում գտնվող դաղստանցի ժողովուրդների մշակույթի մասին, մենք կարող ենք խոսել Առանի մշակույթի, Թալիշի մշակույթի, և նույնիսկ թուրքմեն քոչվորների մշակույթի և ձուլված արաբների մշակույթի մասին: Կարող ենք խոսել նաև քրդական մշակույթի մասին: Նրանք խառնեցին այս ամենը և անվանեցին ադրբեջանական, հետո նաև թյուրքական մշակույթ:

Սա հոգեբանական հիվանդություն է, որից պետք է բուժել ադրբեջանական հասարակությունը, քանի որ այս վարակը տարածվելու է ավելի ու ավելի», - նշել է Մահարամովը։

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica