close
Եղանակը Երևանում
1 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը վրեժ է լուծում Սևրի դաշնագրից. Le Monde

Տարածաշրջան

3 Օգոստոսի 2020, 11:30
 Էրդողանը վրեժ է լուծում Սևրի դաշնագրից. Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վրեժ է լուծում Սևրի դաշնագրից։

«Մեկ դար անց Էրդողանը Սևրի դաշնագրից վրեժ է լուծում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Էրդողանը և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև Հյուսիսային Աֆրիկայում և Միջերկրականում ռամավարական խաղը փոխելու համար կնքված համաձայնագիրը փայլուն է և տեղ է և պետք է ծանրակշիռ տեղ գրավի պատմության մեջ։

Նշվում է, որ դրա համար հատուկ էր ընտրված Դոլմաբահչե պալատում (Բալյան ընտանիքի կողմից ստեղծված սուլթանական նստավայր) 2019 թ. նոյեմբերին համաձայնագրի կնքումը, որտեղ տեղի է ունեցել Էրդողանի և Սարաջի 4 հանդիպում։

Հոդվածում նշվում է, որ Լիբիային ռազմական և լոգիստիկ աջակցության փոխարեն լիբիական ջրերում էներգետիկ որոնողական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն նախատեսող  համաձայնագրի վերաբերյալ 2019 թ. դեկտեմբերի 16-ին Դոլմաբահչեում երկու կողմերի հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Այս ռազմական և էներգետիկ համաձայնագրով չեզոքացրել ենք Սևրի  դաշնագիրը» և դրանով վրեժ լուծել Սևրից։

HIGH FEST-ը հետաձգվում է...
30 Սեպտեմբերի 2020, 23:18 HIGH FEST-ը հետաձգվում է...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica