close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է Գրիգոր Արեշյանը

Հասարակություն

3 Օգոստոսի 2020, 11:07
 Կյանքից հեռացել է Գրիգոր Արեշյանը

Կյանքի 71-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության նախկին պետական նախարար, Հայաստանում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր և աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Պրոֆեսոր Արեշյանի հետ տարբեր գաղափարներ էինք քննարկել և մտածում էինք դրանց իրականացման շուրջ: Շատ էր մտահոգվում պատմության թանգարանի անմխիթար վիճակի և ցուցադրության չդրված հազարավոր արժեքավոր իրերի ապագայով: Պրոֆեսոր Արեշյանը մեծ ավանդ ունի հայագիտության, հնագիտության և պատմության բնագավառներում: Պրոֆեսոր Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը: Թող աստված հոգիդ լուսավորի»,- գրել է Մկրտչյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica