close
Եղանակը Երևանում
2 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դրության շրջանը ցույց է տալիս՝ իշխանությունների համար կապ չունի, որ տնտեսական ցուցանիշները վատացել են, շարունակվում են ծրագրեր, որոնք կապ չունեն ճգնաժամի առաջացրած իրավիճակի հետ. տնտեսագետ

Տնտեսական

2 Օգոստոսի 2020, 17:21
 Արտակարգ դրության շրջանը ցույց է տալիս՝ իշխանությունների համար կապ չունի, որ տնտեսական ցուցանիշները վատացել են, շարունակվում են ծրագրեր, որոնք կապ չունեն ճգնաժամի առաջացրած իրավիճակի հետ. տնտեսագետ

Տնտեսական ակտիվության ցուցանիշի, առևտրի շրջանառության նվազման, սրանց վերաբերյալ իշխանության վարած քաղաքականության, գյուղմթերքի գների թանկացման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

- Պարոն Գրիգորյան, տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի առաջին կիսամյակում 4.7%-ով նվազել է, շինարարության ծավալը կրճատվել է 23․4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 11․1%-ով: Սա ինչի՞ հետևանք է, արդյո՞ք պայմանավորված է միայն COVID-19 համավարակով:

- Այո, անկում է գրանցել մի շարք ոլորտներ։ Դատելով պետական վիճակագրական պաշտոնական տվյալներից` կարելի է ենթադրել, որ անկում ունեն համարյա բոլոր ոլորտները 2020 թվականի հունվար-մայիս շրջանը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համար պատկերը հետևյալն է` անկում են գրանցել շինարարությունը 23,4%, ատևտրաշրջանառությունը՝ 10,8%, արտաքին առևտուրը՝ 11,2%՝ մասնավորապես արտահանման ծավալները նվազել են 8,1%, իսկ ներմուծումը՝ 12,8%։ Չնչին աճ գրանցել է արդյունաբերական արտադրանքի ծավալները, մոտ կիսով չափ կրճատվել է անցած տարվա աճի տեմպը 5,6%-ից դառնալով 2,4%, էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 8,3%։ Ինչևէ, ունենք պատկեր, որը հուսադրող չի։ Այսպիսի անկումը թողնելու է իր աղետալի հետևանքները, քանի որ, ըստ էության, այս խնդիրներն ամբողջությամբ  հաղթահարված չեն, չկան որևէ ախտորոշման մասին ամփոփ հրապարակումներ։ Անշուշտ, կորոնավիրուսի հետևանքով կատարված սահմանափակումները թողել են իրենց ազդեցությունը, դա հստակ երևում է ներմուծման և արտահանման ծավալների անկումից։ 

- Ի՞նչ են անում իշխանությունները այս խնդիրները լուծելու համար, տեսնո՞ւմ եք նման քայլեր իշխանությունների կողմից:

- Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից 4,9% հեղափոխական տնտեսական աճի անունով կնքված «Բյուջե-2020»-ը կատարման խնդիրներ է ունենալու։ Հասկանալի պատճառներով պակասել են հարկային եկամուտները, ինչի մասին պարբերաբար հայտարարել են տարբեր պաշտոնական աղբյուրներ, բայց չգիտես՝ ինչու փոփոխության չի ենթարկվում բյուջեի ծախսային հոդվածներում։ Կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրության ընթացիկ շրջանը ցույց է տալիս, որ իշխանությունների համար կապ չունի, որ տնտեսական ցուցանիշները վատացել են, նրանք շարունակում են մի շարք ծրագրեր, որոնք կապ չունեն ճգնաժամի հետևանքով առաջացած վիճակի հետ։ Հիմա պետք է անցնել ավելի խնայողական ռեժիմի, դադարեցնել մի շարք անհասկանալի և անընդունելի ծախսեր, որոնք ուղիղ կապ ունեն մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման հետ։ Անհրաժեշտ է կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային մասհանումները, որը բյուջեի վրա տարեկան շուրջ 75,0 միլիարդ դրամ ծախս է, վերադարձնել եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգն ու բարելավել այն, դադարեցնել այս անհասկանալի չափերի հասնող պարգևավճարները, գույքահարկի օրենսդրական փոփոխությունները հետաձգել, լավ քննարկել, խութերը հայտնաբերել, նոր կիրառության մեջ դնել կորոնավիրուսը հաղթահարելուց հետո։

Գույքահարկի փոփոխություններին պետք է նախորդեր շատ մեծ աշխատանք, քարտեզագրման թարմացումներից մինչև արժեքի գնահատման ընդունելի գործիքի ներդրում, թիրախային շերտերի ճշգրտումից մինչև գույքն օգտագործողի սոցիալական վիճակի գնահատում և այլն։ Անելիքներն իսկապես շատ են։ Կառավարությունը կյանքի է կոչել շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, որոնց  անվանել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրեր, իսկ հետևանքները հայտնի՞ են, չափվե՞լ են արդյոք վնասները ըստ ոլորտների, ըստ տարածքների, ըստ տարածքային ՀՆԱ-ի։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ այս ամենը դեռևս շարունակվում է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica