close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մեծամիտ ու պարզունակ». Ավետիք Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Քաղաքական

1 Օգոստոսի 2020, 15:15
 «Մեծամիտ ու պարզունակ». Ավետիք Իշխանյանը՝ ԿԳՄՍ նախարարի մասին

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականությանն ու գործելաոճին։

«Մեծամիտ ու պարզունակ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ծանոթացել եմ 2010թ․։ Նա անդամակցում էր «Դեմ ենք օտարալեզու դպրոցներին» շարժմանը եւ հենց միայն այդ բավական էր նրա նկատմամբ համակրանք ունենալու համար։ Հետագայում, իհարկե հաճախ չենք հանդիպել, բայց բավական ջերմ հարաբերություններ ենք ունեցել։ Երբ նա նախարար նշանակվեց, մտքումս ողջունեցի նշանակումը։

Առաջին մեծ հիասթափությունս եղավ անցյալ տարի, երբ նախարարը հանդիպեց հայագիտական ինստիտուտների եւ ամբիոնների ղեկավար-գիտնականների հետ։ Աչքի էր զարնում նախարարի մեծամտությունն ու քամհարանքը ներկաների նկատմամբ։ Արհամարհանքը նկատվում էր, նույնիսկ նախարարի նստելաոճից եւ հայացքից։

Այժմ չեմ ուզում անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության կողմից հրամցված տարաբնույթ հայեցակարգերին։ Ուղղակի վերջին օրերին նախարար Արայիկ Հարությունյանը ցուցադրեց նաեւ իր, ներեցեք՝ պարզունակությունը։

Բարձր բալեր հավաքած դիմորդների միանգամայն արդարացված բողոքները, նախարարը կապում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ․ «հե՜յ, հասեք, նախկիններն են․․․»։ Գուցե ՀՔԾ-ն, այս հաղորդագրության հետքերով նոր քրեական գո՞րծ հարուցի։ Սա բավական չէր, հետո էլ նախարարը «հերոսաբար» մեղադրեց ՀՅԴ-ին Անդրանիկ զորավարին թուրքերին հանձնելու մեջ։

Ի դեպ, Արայիկ Հարությունյանը գիտնական է, գիտությունների թեկնածու եւ ․․հղում է անում կեղծ փաստաթղթերին։ Հարգելի պարոն նախարար, եթե առաջին դեպքում դուք, թեկուզ պարզունակ մեղադրանքներով, բայց հանդես եկաք, որպես քաղաքական գործիչ, ապա երկրորդ դեպքում, դուք պետք է զերծ մնայիք քաղաքական գնահատական տալու գայթակղությունից, հիշելով ձեր գիտնական լինելը։ Իսկ գիտությունը հենվում է ճշտված փաստերի եւ տրամաբանության վրա»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica