close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո

Քաղաքական

1 Օգոստոսի 2020, 17:20
 ՀՀ ԶՈՒ խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի խաղաղապահների 40 հոգանոց զորախումբը մեկնել է Կոսովո՝ ամերիկյան ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Զորախմբի անդամները մեկնելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել, բոլորի պատասխանները եղել են բացասական:

Կոսովոյում այժմ խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների շրջանում ևս կորոնավիրուսային հիվանդութան դեպք չկա:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հաղորդել է, որ Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանի տարանցիկ գոտում Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունել է ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորախմբի 32-րդ հերթափոխին:

Զինված ուժերի զորախումբը Կիևով մեկնել է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica