close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր. Գագիկ Համբարյան

Քաղաքական

1 Օգոստոսի 2020, 15:59
 ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարարը՝ պատմության կեղծարա՞ր. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Խայտառակ գործընթացները, որոնք տեղի են ունենում կրթության ոլորտում և որոնք այս իշխանությունը ռեֆորմներ է անվանում, շարունակվելու են...
Այդ մասին իր facebook-յան էջում տեղեկացրել է սուպերնախարար Արայիկ Հարությունյանը... Այս ստախոս բանսարկուն, որը փայլատակում է իր պրիմիտիվ դատողություններով, այդ գրառման մեջ, "անուն" չտալով, մեղադրել է քաղաքական ուժերից մեկին իրենց հակազգային և հակապետական ռեֆորմների դեմ պայքարելու մեջ՝ մեղադրելով այդ նույն քաղաքական ուժին զորավար Անդրանիկին թուրքերին հանձնելու մեջ... Ենթադրում եմ, որ ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարի աթոռին բազմած սույն կարաբինայաֆիլն նկատի ունի ՀՅԴ-ին...
Բացարձակ նպատակ չունեմ պաշտպանելու ՀՅԴ-ին, կարելի է նրանց բազմաթիվ քայլերի հետ չհամաձայնել և քննադատել դրանք, բայց ոչ այս մեղադրանքի հետ... Ենթադրում եմ, որ Արայիկի նմանի համար դաշնակցականների կողմից Անդրանիկ Օզանյանին թուրքերին հանձնելու ապացույց հանդիսացել է Քաջազնունու, Մանուկյանի և Սահակյանի նամակն Էնվեր փաշային՝ Անդրանիկ փաշային "վերջնականապես ջախջախելու" խնդրանքով, որը կեղծիք է...

Այդ նամակի կեղծ լինելու մասին հայտարարում են ոչ միայն դաշնակցականները, այլև Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը և այլք...
Ու հիմա, առանց ապացույցներ ներկայացնելու` Նիկոլի սուպերնախարարը, անուն չտալով, մեղադրում է այդ քաղաքական ուժին դավաճանության մեջ, այնինչ հենց Արայիկն ու նրա առաջնորդն են պատմության մեջ մնալու որպես ազգային արժեքները դավաճանող, սեփական պատմությունը մոռացության մատնող, ՀԱԵ-ն ատող և բողոքական բարքերի կողմնակիցներ...
Հ.Գ. Ստախոս և բանսարկու Արայիկի նմանից այլ բան սպասել պետք չէ... Այս արարածը երկու տարուց ավելի է "ԱՅԲ" դպրոցի կոռուպցիայի մասին է խոսում, բայց մի ապացույց չի ներկայացրել, ՇՊՀ-ում հովանավորում է մեկին, ով երկար տարիներ մասնակցել է բուհերի ընդունելության քննություններին և համագործակցել է նախորդ կոռումպացվածների հետ, ով, ոչինչ չհասկանալով բուհական կրթությունից, աղետալի վիճակի է հասցրել ՇՊՀ-ն, ով այժմ էլ դատախազության կողմից մեղադրվում է կեղծարարության մեջ...»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica