close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. շարունակելու ենք անընդունելի համարել իրենց դիրքորոշումները․ Զոհրաբ Մնացականյան

Քաղաքական

1 Օգոստոսի 2020, 11:36
 Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. շարունակելու ենք անընդունելի համարել իրենց դիրքորոշումները․ Զոհրաբ Մնացականյան

Ես այսպես կասեմ, կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որը վերաբերում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, եւ բարդույթ ունի՝ տարանջատելու հակամարտությունները եւ գնահատելու հակամարտությունները՝ ըստ իրենց արժանիքի, էության, պատմության: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն:

Մենք երկու տարվա ընթացքում շատ հետեւողականորեն աշխատում ենք Ուկրաինայի հետ այդ առումով, քանի որ Ուկրաինայի բարեկամ ժողովրդի հետ մենք որեւէ բարդույթ, որեւէ խնդիր չունենք, եւ շարունակելու ենք հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ եւ հասցնել մեր ազդակները եւ պատգամները: Մենք համբերատար ենք եւ շարունակելու ենք դա անել: Բայց շարունակելու ենք անընդունելի համարել դիրքորոշումներ, որոնք կտրված են իրողությունից, որոնք հիմնված են այդ համընդհանուր մոտեցումների վրա: Սա ո՛չ տարածաշրջանին, ո՛չ իրենց, ո՛չ մեզ որեւէ օգուտ չի բերում»,-ընդգծել է Մնացականյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica