close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԷՑ-ը կնախազգուշացվի․ ընկերությունը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

Քաղաքական

1 Օգոստոսի 2020, 10:26
 ՀԷՑ-ը կնախազգուշացվի․ ընկերությունը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ ՀԷՑ-ը պետք է մինչեւ այս տարվա մարտի 1-ը վերակնքեր բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը, սակայն դեռեւս մարտի 24-ի եւ հուլիսի 3-ի գրություններով ընկերությունը հայտնել է, որ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող բաժանորդների հետ վերակնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի 89 տոկոսը։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ մարտի 16֊ի որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մինչեւ դրա ավարտը ընկերությունը դադարեցնում է բաժանորդի հետ անմիջական շփմամբ իրականացվող բոլոր գործառույթները։

Միաժամանակ, ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտնել է, որ դադարեցրել է այն բաժանորդների էլեկտրամատակարարումը, որոնք տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են էլեկտրական էներգիայի մատակարարման նոր օրինակելի ձեւին համապատասխան պայմանագրերի վերակնքումից, սակայն արտակարգ դրության հայտարարումից հետո էլեկտրամատակարարումը կրկին վերականգնվել է:

Բայց, չնայած սրան, ըստ ՀԾԿՀ-ի՝ ընկերությունը խախտել է հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի որոշման 2-րդ կետով ամրագրված պահանջը, մինչեւ 2020 թվականի մարտի 1-ը չի վերակնքնել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը եւ մինչեւ հիշյալ ժամկետի ավարտը չի դիմել հանձնաժողով այն երկարաձգելու համար։

Արդյունքում ՀԾԿՀ-ն օգոստոսի 5-ի նիստում որոշում կկայացնի՝ ՀԷՑ-ին նախազգուշացում տալու վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica