close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանց «Հայոց պատմությունն» անասուն դառնալու ամենակարճ ուղին է. Ա. Սահակյան

Հասարակություն

31 Հուլիսի 2020, 21:51
 Նրանց «Հայոց պատմությունն» անասուն դառնալու ամենակարճ ուղին է. Ա. Սահակյան

Դեռևս մեկ տարի առաջ «Հանուն Հայկական Ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Սահակյանը ֆեսյբուքյան գրառումներով անդրադարձել էր «այլընտրանքային» կրթական ծրագրին, որը, ըստ նրա, մշակվել էր ներկայիս պետական պաշտոնյաների (մասնավորապես` պատգամավոր Մարիա Կարապետյանի և միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանի) ու թուրք «պատմաբանների» համատեղ ջանքերով:

Հաշվի առնելով թեմայի արդիականությունը` yerkir.am-ն անդրադառնում է այդ գրառումներին:

Արմինե Սահակյանի գրառման համաձայն` ծրագիրը նախատեսված էր դպրոցականների համար և զուտ քարոզչական նպատակներ էր հետապնդում:  «Դա հեշտ է տեսնել «Սևազգեստ կանայք» շարժման օրինակով: Ծրագրում նկարագրվում է, որ գլոբալիզմն ու վերազգայնականությունը (տրանսնացիոնալիզմ) 21-րդ դարում շատ կարևոր նշանակություն ունեն, իսկ տվյալ կազմակերպությունը վերազգային, հակառազմական է, որի նպատակը պետության ռազմականացման դեմ պայքարն է, նաև` հենց պետությունների, չէ՞ որ գլոբալիստների, վերազգայնականների համար պետությունն այն է, ինչ սկզբունքորեն չպիտի լինի: Այդ պատճառով «Սևազգեստ կանայք»-ը աջակցում է նման շարժումներին ամբողջ աշխարհում, այդ թվում` օգնություն է ցուցաբերում տղամարդկանց, որոնք հրաժարվում են պատերազմել: Այլ տղամարդկանց նրանք դիտարկում են բացառապես «բռնություն, այդ թվում` ընտանեկան, հանուն կանանց վերահսկողության» տեսանկյունից»,- գրում է Արմինե Սահակյանը` հավելելով, որ  այդ շարժման այսպիսի գունեղ նկարագրությունից հետո  այդ ցնդաբանությունն ունկնդրած երեխաներին առաջարկվում է իրենց համայնքում գտնել «Սևազգեստ կանանց» բջիջ ու ուսումնասիրել դրա գործունեությունը: Ի՞նչ է դա, եթե ոչ` հավաքագրում:

 Ի դեպ, այդ կազմակերպությունը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանում` ադրբեջանա-թուրքասիրության բնագավառում: Անցյալ տարվա օգոստոսի 16-ին, ըստ Սահակյանի, ֆեմինիստական ճամբար էին կազմակերպել` աղջիկների հերթական խմբի ուղեղների լվացման համար:

«Որովհետև, ի տարբերություն հայ  կանանց, այդ մարդիկ հիանալի հասկանում են հասարակության մեջ հայ կնոջ ուժն ու նշանակությունը, և հենց այդ պատճառով պետությունը մտադիր են քայքայել կանանց ձեռքերով` դիտավորյալ ներշնչելով «զոհի բարդույթ» և ստեղծելով հակասություն կանանց ու տղամարդկանց միջև: Նրանք հիանալի հասկանում են, որ հենց կանայք են դաստիարակում «միլիտարիստներին, որոնք պատրաստ են զոհվել հանուն երկրի, որի դեմ այդ ֆեմինիստական կազմակերպությունը պայքարում է այստեղ»,- գրում է Արմինե Սահակյանը` հավելելով` ամենևին տարօրինակ չէ, որ այդ «կրթական» ծրագիրը կոչվում է «Այլընտրանքային պատմական կրթություն», որում, ի դեպ, Ցեղասպանության մասին խոսք չկա:

Ըստ նրա` կրթությունը բոլոր հիմնադրամների ու ֆեմինիստական կազմակերպությունների փափագի օբյեկտն է, որովհետև կրթությունն է պետության ապագան: Տվյալ դեպքում այն կլինի հայկակա՞ն, թե՞ թուրքական, կախված է այն բանից, թե որքան է նրանց հաջողվել սողոսկել կրթական համակարգ:

«Ի՞նչն է խանգարում այդ կազմակերպություններին` այստեղ տարածել թշնամասիրություն ու առաջ տանել պատվիրատու երկրների պետական շահերը: Արցախի հարցում` տարբեր քաղաքներում կոտորածները, էթնիկ զտումներն ու վայրագությունները, որոնց վկաները դեռ կան, հայ ժողովրդի Հաղթանակը և ազատագրումը և Հաղթանակի ողջ հրամանատարները… Թուրքիայի հարցում` Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը, Ցեղասպանությունն ու թուրքական իշխանությունների կողմից այն կրկնելու անթաքույց ցանկությունը:  Այդ պատճառով աճող սերնդի հետ այդ հարցերում հնարավոր խնդիրները հարթեցնելու նպատակով հարկավոր է նրանց պատմել «այլընտրանքային պատմություն», որում Ցեղասպանություն պարզապես «չի եղել: Եղել է կոտորած ու տեղահանում Համիդի ժամանակ, իսկ ահա 1915-1923 թվականներին գրանտակերների ու այդ ծրագիրը կազմող պաշտոնայների համար եղել է «Թուրքիայի պայքար անկախության համար և բնակչության փոփոխություն 1923-ին»: Ընդ որում` այդ «կրթական» ամբողջ ծրագրում փորձ է արվում ամեն ինչ հարմարեցնել թեզին, թե «թուրքերը շատ էին սիրում հայերին ու հույս էին կապում նրանց հետ, սակայն թափ առած էթնիկ ազգայնականության պատճառով լավ չստացվեց», և նշանակում է` ազգայնականությունը խնդիրներ է առաջացնում, երեխանե՛ր… Ռազմականացումն է խնդիրներ ծնում, այլ ոչ թե արյունարբու հարևանը, որն, այդ աղմուկից օգտվելով, ոչ միայն սպանում է ձեզ, այլ նաև թալանում, տներ, հողեր ու ձեր երեխաների կյանքն է խլում ամենաայլանդակ ձևերով…»,- գրում է Արմինե Սահակյանը` հավելելով, թե պարզվում է, Օսմանյան Թուրքիան  մի շարք լիբերալ բարեփոխւմներ էր իրականացրել կանանց համար, այդ թվում` հայ. նրանք ունեին իրեն շարժումը, կրթված էին, բարեգործությամբ էին զբաղվում, մի խոսքով` լավ էին ապրում, եթե չլիներ այդ ազգայնականությունը:

Արմինե Սահակյանը նշում է, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն, փրկելով ադրբեջանա- թուրքական գազատարներում ներդրված իրենց գումարները և սկսելով Հայաստանի ու Թուրքիայի միջև «տնտեսական հարաբերությունների» նոր ծրագիրը, միաժամանակ  թուրք գործարարներին (արդյո՞ք` գործարարներին) փոխանցելով տվյալներ տնտեսական դրության, բիզնես միջավայրի ու ներդրումային ոլորտի վերաբերյալ, իրականում պայքարելով Ռուսաստանի դեմ, փորձում են Հայաստանում կոտրել ցանկացած դիմադրություն նոր ցեղասպանության նկատմամբ:

Նա անդրադառնում է նաև ԼԳԲՏ քարոզչությանը և հարց տալիս` ինչո՞ւ է այդ թեման տրվում մեր երեխաների քննարկմանը:

«Իսկ դա պետք է հարցնել այդ «գլուխգործոցի» հայ հեղինակներին` «Երիտասարդ պատմաբանների ասոցիացիա» ոչ առևտրային կազմակերպությունից, որոնք իրենց  կազմակերպության նկարագրության մեջ նշում են, թե կոչված են «զարգացնել հայրենասիրությունը, ազգային միասնականությունը»: Հարկավոր է այդ մարդկանց հարցնել` իսկ ինչպե՞ս եղավ, որ դպրոցականների «կրթական» ծրագրում Ցեղասպանության մասին խոսք չկա (բայց  Թուրքիայի անկախության ինչ-որ պատերազմ է ի հայտ գալիս 1915-1923 թթ.), իսկ ֆեմինիզմի, ԼԳԲՏ-ի, թշնամասիրության մասին կա»,- գրում է Արմինե Սահակյանը` ընդգծելով, որ դա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է, եթե նման մարդիկ զբաղվում են մեր երկրի պատմությամբ, թեև թուրք հեղինակների ու թուրքամետ քաղաքական գործիչների ու հովանավորների թիվն այլ բան չէր էլ խոստանում: Իսկ պատմության նրանց մեկնաբանությունն ընդունելը, ըստ նրա, նշանակում է հրաժարվել հիշողությունից, դավաճանել նախնիներին, մոռանալ ճշմարտությունը, հետևաբար` դառնալ անասուն, իսկ ի՞նչ են  անում անասունի հետ, տանում են սպանդանոց...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica