close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ. Արթուր Վանեցյան

Քաղաքական

31 Հուլիսի 2020, 20:58
 Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ. Արթուր Վանեցյան

Արտակարգ դրության երկարաձգումն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ, քանի որ այդ պայմաններում արգելվել են քաղաքական գործընթացների իրականացումը: Այս մասին այսօր Արտաշատում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանը:

 «Այսինքն արգելվել են զանգվածային միջոցառումները և բացառապես այլ արգելք չկա, եթե խոսքը վերաբերվում է միայն դիմակ  կրելուն և սոցիալական հեռավորություն պահելուն, առանց արտակարգ ռեժիմի կարելի է դա  իրականացնել»,- ասաց Արթուր Վանեցյանն ու հավելեց.

«Արտակարգ դրության երկարաձգումն ու այսքան ամիսներ պահելը հետապնդում է բացառապես մեկ նպատակ, իշխանությունները խուճապի մեջ են քաղաքական զարգացումներից և   այդ զարգացումները կասեցնելու համար նրանք երկարաձգում են արտակարգ դրության ռեժիմը»:

Նշենք, որ Արթուր Վանեցյանը այսօր մասնակցել է  Արտաշատում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը, որից հետո համախոհների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց  և լրագրողների հարցերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica