close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական իշխանության ազդեցությունը դատական համակարգի վրա զրո է. դատավոր Մակյան

Իրավունք

31 Հուլիսի 2020, 12:22
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքական իշխանության ազդեցությունը դատական համակարգի վրա զրո է. դատավոր Մակյան

Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին ընտրում է ՍԴ դատավորի թեկնածու և ԲԴԽ դատավոր անդամ՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՍԴ դատավորի թեկնածության համար այս պահին առաջադրված է երկու դատավոր, որոնցից մեկը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է։

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է 3 դատավորի անուն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ Սուրեն Անտոնյան, Գոռ Հակոբյան, Ստեփան Միքայելյան։

Մինչ ժողովի մեկնարկը ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը լրագրողներին ասաց, որ չի բացառվում՝ մինչև քվեարկությունը նոր թեկնածուներ ի հայտ գան, ինչպես նաև արդեն եղած թեկնածուներից հրաժարվողներ լինեն:

«Իհարկե, նախապես բոլոր դատավորներին տեղյակ է պահվել, որ, եթե ուզում են առաջադրվել, լավ կլինի մինչեւ երեկ առաջադրվեին, որ քվեաթերթիկում անունները լինի: Ամեն դատավոր պետք է քվեարկի իր նախընտրությամբ, ԲԴԽ-ում նման պայմանավորվածություն չկա»,-ասաց նա:

Քաղաքական իշխանության ազդեցությունը կա՞ ԲԴԽ-ի և, ընդհանրապես, դատական իշխանության վրա՝ հարցին, Մակյանը պատասխանեց. «Իշխանության կամ իշխանության մեջ գտնվող որևէ անձի ազդեցությունը զրո է. ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում: Բացարձակ որեւէ միջամտություն չկա»:

Նա նշեց, որ, բնականաբար, դատավորները վակուումում չեն ապրում, հանրային ճնշումներ, միգուցե մամուլի հրապարակումներ կարող են լինել, որ ասենք, դատավորը նայի, տեսնի եզրահանգումներ անի: Բայց ամեն դատավորի անձնական քաջության ու խիզախության հետ է կապված անկախ որոշումներ կայացնելը:

Հիշեցնենք, որ Ընդհանուր ժողովի օրակարգում նշված երկու հարցից բացի նաև դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ընտրությունն է։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica