close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ Վանեցյան

Քաղաքական

31 Հուլիսի 2020, 12:06
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում հանդիպում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ Վանեցյան

Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի քաղաքական բոլոր ուժերի, անհատների, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ԱԱԾ–ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նա չի հանդիպել։

Դիտարկմանը, թե խոսքն այն Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի մասին է, որոնց նա ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր երկիրը թալանելու և կոռուպցիայի մեջ, Վանեցյանը պատասխանեց, որ հարցը տեղին չէ՝ քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլորի ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ։

Քոչարյանն ասել էր` չի բացառվում, որ ժողովուրդը երկրորդ անգամ փողոց փակելով նորից իշխանություն փոխի, արդյո՞ք Վանեցյանը կարծում է, որ ընդդիմությունը կկարողանա համախմբվել, ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց` առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ․ «Կլինեն ակտիվ քաղաքական պրոցեսներ, որի ընթացքում որոշ զարգացումներ կլինեն։ Երկիրը գտնվում է բարդ և ծանրագույն իրավիճակում, քանի որ իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով աշխատանքները` առողջապահական, տնտեսական և այլն»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրենը նաև հայտնել էր, որ այսօր իրեն ԱԱԾ էին հրավիրել «անհեթեթ» գործի շրջանակում, որով նա որևէ կարգավիճակ չունի։  Քրեական գործ հարուցված չէ, իրեն նյութերի նախապատրաստման փուլում են հրավիրել ԱԱԾ։ Վանեցյանը հրաժարվել է բացատրություն տալ։ Խոսքը 2018-ին ԱԱԾ աշխատակիցներից մեկի՝ աշխատանքի վերականգնվելու մասին է, սակայն, ըստ ԱԱԾ–ի, նման բան չպետք է տեղի ունենար։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica