close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ անդամի թեկնածուն բարեվարքության հարցաթերթիկի որոշ հարցերին չի ցանկացել պատասխանել. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

31 Հուլիսի 2020, 09:17
 ԲԴԽ անդամի թեկնածուն բարեվարքության հարցաթերթիկի որոշ հարցերին չի ցանկացել պատասխանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ ՀՀ Դատական դեպարտամենտ էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի եւ Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները:

Սակայն ուշագրավ է, որ երեք թեկնածուներից հանձնաժողովը ստացել է միայն երկու թեկնածուի կողմից լրացված բարեվարքության հարցաթերթիկը։ Եվ, ահա, թեկնածուների վերաբերյալ բարեվարքության եզրակացությունները ներկայացնելիս համապատասխան անձանց եւ մարմիններին ԲԴԽ-ն ներկայացրել է երրորդ թեկնածուի՝ Սուրեն Անտոնյանի կողմից բարեվարքության հարցաթերթիկ չներկայացնելու փաստի մասին։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երրորդ թեկնածու Սուրեն Անտոնյանը հայտնել է, թե ներկայացված հարցաթերթիկում եղել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պարզապես չի ցանկացել եւ նպատակահարմար չի համարել պատասխանել: Նշենք, որ մինչեւ այս Սուրեն Անտոնյանը հանդիսանում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սուրեն Անտոնյանին այս տարի կանչել էին ԲԴԽ՝ հարցաքննության՝ կապված նրա կողմից կաշառք վերցնելու ենթադրյալ փաստի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica