close
Եղանակը Երևանում
5 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում ցանկանում են գործարկել կորոնավիրուսի թեստավորման դյուրացված համակարգ

Աշխարհ

30 Հուլիսի 2020, 17:10
 Ճապոնիայում ցանկանում են գործարկել կորոնավիրուսի թեստավորման դյուրացված համակարգ

Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար: Այդ մասին հաղորդել է NewsOnJapan-ը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ճապոնիայի կառավարությունը բիզնեսմեններին առաջարկում է կորոնավիրուսի թեստը հանձնել նախքան նրանց հայտնվելը երկրում: Իշխանություններն այդ մասին բանակցություններ են վարում 16 երկրների հետ, դրանց թվում են՝ Չինաստանը, Թաիլանդը եւ Վիետնամը:

Պլանավորվում է, որ նոր համակարգը կսկսի աշխատել սեպտեմբերի վերջին: Ճապոնիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն, ներկայում միայն մի քանի հարյուր մարդ հնարավորություն ունի թեստավորում անցնել աշխատանքի գծով արտասահման մեկնելուց մեկ օր առաջ: Նոր համակարգի շնորհիվ դա հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Տվյալների բազայում կլինի բժշկական հաստատությունների մեծ ցուցակ, որոնք տրամադրում են այդ ծառայությունը: Առանձին օդանավակայաններում նույնպես հատուկ սարքեր կտեղադրեն թեստավորման համար:

Ուղիղ միացում Մասիսից
5 Դեկտեմբերի 2021, 15:28 HES_VIDEOՈւղիղ միացում Մասիսից

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica