Նոր ալի՞ք. Չինաստանում կորոնավիրուսի 101 նոր դեպք է հայտնաբերվել
Աշխարհ

Անցյալ մեկ օրվա ըթնացքում Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդացության 101 նոր դեպք, այդ թվում՝ 27 ասիմպտոմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահական հարցերով պետկոմիտեին։
Նոր դեպքերից 98-ը տեղային են, հիմնականում հայտնաբերվել են Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում։
Հիշեցնենք՝ համավարակի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է 84 060 դեպք. 78 944 մարդ ապաքինվել է, 482-ը մնում են հիվանդանոցներում, իսկ 4631-ը մահացել են։