close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջոնսոնը հայտարարել Է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Աշխարհ

28 Հուլիսի 2020, 17:50
 Ջոնսոնը հայտարարել Է Եվրոպայում կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում: Հուլիսի 28-ին այս կարծիքը նա հայտնել է Sky News հեռուստաալիքի եթերում․ գրում է ՏԱՍՍ-ը:

«Եկեք բացարձակ ազնիվ լինենք այն բանի առիթով, ինչ տեղի է ունենում Եվրոպայում՝ մեր որոշ եվրոպացի բարեկամների մոտ: Ես վախենում եմ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նշանները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն ավելի վաղ The Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայի երկրները պետք է նախապատրաստվեն կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով առողջապահության համակարգերի ամրապանդմանն ու բժշկական հիմանարկությունների, առաջնային բժշկասանիտարական օգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ներուժի ավելացմանը:

Նրա խոսքով՝ աշնանը մայր ցամաքի հանդեպ կարող է ծառանալ կորոնավիրուսի երկրորդ ալիքի խնդիրը, ալիք, որը կարող է ուղեկցվել գրիպով եւ կարմրուկով հիվանդացության սեզոնային բռնկումներով։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica