close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան ավտոմեքենան հրկիզողներին

Աշխարհ

28 Հուլիսի 2020, 13:40
 Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան ավտոմեքենան հրկիզողներին

Գերմանիայի պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան միտումնավոր հրկիզողներին բացահայտելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

«Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն` միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,-հայտնում են դեսպանությունից:

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին, ժամը 00։12-ին, հրկիզվել էր Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան, դիտարկվում էր միտումնավոր հրկիզման վարկածը: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին իրադարձություններից հետո տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները սադրանքների են դիմում, անկարգություններ անում, փորձում վնասել հայերին պատկանող գույքը, հարձակվում են հայերի  վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica