close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գլոբալիզացիա» տերմինը՝ 14 անգամ, «հայրենասիրությունը»՝ 0. «Հայոց պատմության» նոր չափորոշիչները

Հասարակություն

24 Հուլիսի 2020, 14:37
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գլոբալիզացիա» տերմինը՝ 14 անգամ, «հայրենասիրությունը»՝ 0. «Հայոց  պատմության» նոր չափորոշիչները

Նախարարության այն պնդումները, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» միացվում է «Հայոց  պատմություն» առարկային, ճիշտ չեն.  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը` անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հորդորներին:

Նա հիմնավորեց. «Այսօր «Հայոց  պատմության» ժամերը հիմնական դպրոցում 204 ժամ են, իսկ «Հայոց եկեղեցու պատմությանը»՝ 132 ժամ: Այսինքն՝ միավորման դեպքում պետք է ստացվեր 336 ժամ, իսկ իրականում առաջարկվող ծրագրում 255 ժամ է: Ավագ դպրոցում ընդհանրապես անհետանում են «Հայոց եկեղեցու պատմության» ժամերը,  որովհետեւ ներկայումս գործող ծրագրում «Հայոց  պատմություն» անցնում են 170 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում՝ 172: Այսինքն՝ գրեթե նույնական է առաջարկը: «Հայոց եկեղեցու պատմությունը» հիմա անցնում են 68 ժամ, իսկ առաջարկվող ծրագրում չկա, համենայն դեպս, «Հայոց պատմությանը» չի միացվել»:

 Բանախոսի ուշադրությունից չի վրիպել նաեւ մեկ այլ կարեւոր փաստ. «Ուորդ համակարգում, երբ փնտրում ես քեզ հետաքրքրքող բառը, անմիջապես տակը բերում է տերմինը: Ինձ համար հետաքրքրական էր, փորձեցի փնտրել «Հայոց  պատմության»` առաջարկվող այդ նոր ծրագրում, եւ «Հայոց  պատմության» մեջ «համակեցություն» տերմինը ծրագրում կա 30 անգամ, «գլոբալիզացիան»՝ 14, իսկ «հայրենասիրություն» տերմինը՝ 0 անգամ»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica