close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրթությունը որբի գլուխ չի, որ եկող-գնացողը վարսավիրություն սովորի այդ որբի գլխի վրա. Արտակ Մովսիսյան

Հասարակություն

24 Հուլիսի 2020, 17:26
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրթությունը որբի գլուխ չի, որ եկող-գնացողը վարսավիրություն սովորի այդ որբի գլխի վրա. Արտակ Մովսիսյան

«Եթե հայոց պատմությունը, հայ երեխայի մեջ, առաջին հերթին հայրենասիրություն չի զարգացնելու, ապա ի՞նչ է զարգացնելու: Պիտի ցավով արձանագրենք, որ ինչպես «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» առարկաների, այնպես էլ՝ «Հայոց պատմություն» առարկայի վիճակը մխիթարական չէ»,- ասում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, անդրադառնալով  հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգին ու չափորոշիչներին:

«Նոր դասագրքերի համար վերցրել են սինգապուրյան եւ ամերիկյան դպրոցների մոդելը եւ լցրել Հայոց պատմության փաստերով: Ինքնին մոտեցումը շատ արտառոց է եւ անընդունելի՝ ամենայն հարգանք ունենալով ե՛ւ ամերիկյան, ե՛ւ սինգապուրյան, ե՛ւ աշխարհի բոլոր երկիրների կրթական համակարգերի նկատմամբ: Եթե, օրինակ, ՏՏ ոլորտում կարելի է վերցնել եւ «քոփի փեյսթ» անել, ապա հումանիտար գիտությունների, առավել եւս, ազգային առանձնահատկություն ունեցող գիտությունների առարկաների դեպքում՝ անթույլատրելի է: Սինգապուրյան եւ ամերիկյան պատմության դասագրքերը չեն կարող ուղղակիորեն ներդրվել հայկական իրականության մեջ»,- ասում է Ա. Մովսիսյանն ու ցավով արձանագրում. «Նախարարությունը, շատ անհասկանալիորեն, ուղղակի վերցրել եւ մի կողմ է դրել մեր երկրում գործող դասագրքերը: Կրթությունը այն ոլորտը չէ, որ իշխանությունը գա ու վերցնի իր նախասիրություններով փոփոխություն անի: Պատկերացրեք, 3 տարի հետո նոր իշխանությունները գալիս են, եւ վերցնում ֆրանսիական դպրոցների մոդելը: Մի 5 տարի հետո, մյուս նոր իշխանությունը, որը ասենք լինի ռուսասեր, վերցնի ռուսական դպրոցների մոդելը: Այսպես չի՛ կարելի: Կրթությունը որբի գլուխ չի, որ եկող-գնացողը վարսավիրություն սովորի այդ որբի գլխի վրա»:

Բանախոսը չբացառեց, որ այսօրվա դասագրքերը անթերի չեն, բայց եւ դեն նետելու էլ չեն, ինչպես վարվել է ԿԳՄՍ նախարարությունը. «Հաշվի առնենք, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի հերոսները, հենց այդ դասագրքերով են կրթություն ստացել»,- ասաց Ա. Մովսիսյանն ու ներկայացրեց դասագրքերում արված փոփոխությունները. ««Հայոց պատմություն» առարկան, հիմնական դպրոցում, այսօր գործող դասագրքերում անցնում են 6-9-րդ դասարաններում, իսկ առաջարկվող ծրագրում 6-րդ դասարանը դուրս է գալիս, 7-9 դասարաններից է սկսվում: Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի խնդիր չկա, բայց դասագրքում ներածությունից հետո «Հայ ժողովրդի պատմությունը» սկսվում է Ուրարտուից, բաց թողնելով հայ ժողովրդի ծագումը, վաղ պետական կազմավորումները, նախնադարը, վաղնջական Հայաստանը, երբ մեր քաղաքակրթական ակունքները այնտեղից են գալիս: Հայոց պատմության մեջ այսպիսի հսկայական դարաշրջանների բացթողումը ոչ մի ձեւով արդարացված չէ: Գրավոր ավանդված մենք ունենք 5000 տարվա պատմություն՝ Քրիստոսից առաջ, 3-րդ հազարամյակից, մինչեւ՝ այսօր: Բայց 5000 տարուց 2000 տարին վերցրել եւ դրել են մի կողմ, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- վրդովված ասում է բանախոսն ու արձանագրում, որ շատ ավելի խայտառակ վիճակ է ավագ դպրոցում:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica