close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են․ Աշոտ Մելքոնյանը՝ «Հայոց պատմության» դասավանդման նոր հայեցակարգի մասին

Հասարակություն

24 Հուլիսի 2020, 21:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են․ Աշոտ Մելքոնյանը՝ «Հայոց պատմության» դասավանդման նոր հայեցակարգի մասին

Ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ մամուլի ասուլիսում անդրադառնալով «Հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի, չափորոշիչների և հարակից հարցերի մասին» նոր մշակված փաստաթղթին, որը ԿԳՄՍՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել:

«Երբ այս նախագծին ծանոթացա, անմիջապես հիշեցի Վրաստանի դպրոցների դասագրքերը, որովհետև տարիներ առաջ առիթ ունեցա ծանոթանալու այդ դասագրքերին՝  նույն մոդելն է՝ Արևմուտքի մոդելներից մեկը, որն ուղղակի բերել ու տեղադրել են Հայոց պատմության վրա»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա նկատեց՝ շատ դեպքերում խոսվում է, որ երեխայի մոտ պետք է ձևավորվի պատմական մտածողություն և դա պետք է ձևավորվի ժամանակագրության հիման վրա․ սա Մովսես Խորենացու հայտնի խոսքերն են։

Բայց պատմաբանը երբ ուսումնասիրել է նոր հայեցակարգը, պարզել է, որ պատմական դեպքերի ժամանակագրություն գոյություն չունի, թռիչքներ են․ «Ինչպես Վրաստանի դասագիրքն է՝ կարդում ես Դավիթ Շինարարի մասին, այնտեղից թռչում 5-րդ դար, այնտեղից՝ Շևարդնաձեի ժամանակներ, հետո «Վարդերի հեղափոխություն», հետո ներից 1918 թ։ Այսինքն, ժամանակագրությունը խախտված է և երեխայի մոտ այդ տրամաբանական կապը չի կարողանում ձևավորվել»։

Բացի այս, երբ նյութին ծանոթացել է, տեսել է, որ այնտեղ թեև «հայրենասիրություն» բառը չկա, բայց բազմիցս գործածվում է «ազգային ինքնություն», «Հայ Առաքելական Եկեղեցի» տերմինները, որոնք ազգային նկարագիր ունեցող քաղաքացի դաստիարակելու հարցում կարևոր նշանակություն ունեն։ Բայց տարօրինակն այն է, նշեց Աշոտ Մելքոնյանը, որ՝ մի բան են այդ տերմինները գրելը,  մի այլ բան է ենթատեքստը․ «Ենթատեքստում զգում ես, որ շատ բան փոխված է, այն ինչ  գրված է այդ բառերի տակ, իրականում ուղիղ հակառակը պետք է հասկանալ»։

Փաստաթուղթը, նրա համոզմամբ, երկարաշունչ է, ինչպես ժամանակին երկարաշունչ էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը։

«Իմ կարծիքով, հատուկ  է այդքան ծանրաբեռնված, որ լինի նաև հոգնեցուցիչ, որովհետև իսկապես համբերությունդ չի բավականացնում մինչև վերջ փաստաթուղթը կարդալու համար, բայց ստիպված ես մի քանի անգամ կարդալ, որ հասկանաս էությունը»,-նկատեց Աշոտ Մելքոնյանը։

Նրան զարմացնում է նաև այս տեսակ փաստաթղթերի ստեղծման գաղտնի ընթացքը․ «Անմիջապես մեզ կանգնեցնում են փաստի առաջ, մենք հո մեր ժողովրդի թշնամին չե՞նք»։

Աշոտ Մելքոնյանը եզրակացրեց, որ ազգային նկարագիր ձևավորելու առումով այս դասագրքերը առոչինչ են։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica