close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուս ուսի տված կանգնելու ենք Հայաստանի կողքին. Ադամ Այվազյանի ելույթը Ախալքալաքի հանրահավաքում

Հասարակություն

21 Հուլիսի 2020, 20:11
 Ուս ուսի տված կանգնելու ենք Հայաստանի կողքին. Ադամ Այվազյանի ելույթը Ախալքալաքի հանրահավաքում

Այսօր բազմահազար ջավախահայեր հավաքվել են Ախալքալաքի ֆուտբոլային մարզադաշտում: Հայոց եռագույններ և Վրաստանի պետական դրոշներ ծածանելով՝ ակցիայի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանի Հանրապետությանը, հայոց ազգային բանակին՝ միաժամանակ դատապարտելով ռազմական բախումները, որոնք տեղի են ունենում 2020 թ. հուլիսի 12-ից ՀՀ հյուսիս-արևելյան սահմանային հատվածում (Տավուշի մարզ) վերակտիվացած ադրբեջանական սադրանքների պատճառովYerkir.am-ն ավելի վաղ անդրադարձել էր ակցիայի մանրամասներին: 

Հնչեցված ելույթների շարքում ստորև ներկայացնում ենք Ադամ Այվազյանի ելույթն ամբողջությամբ.   

Դիմում Ջավախքի ժողովրդի անունից

Բարի օր, ողջունում ենք Ջավախքի բնակչությանը, մեր եղբայր վրաց ժողովրդին, ամբողջ աշխարհի հայությանը, նաև ամբողջ երկրագնդի բոլոր ազգությունների ու կրոնական դավանանքների խաղաղասեր մարդկանց: Բարգավաճում մեր երկրներին ու հայրենիքներին` Վրաստանին ու Հայաստանին:

1. Մենք` Վրաստանում ապրող հայերս, հատկապես` Սամցխե–Ջավախք երկրամասի հայերը, որոնք տարածաշրջանի բնակչության գերակշիռ մասն են, ելնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններից, շատ տագնապած դուրս ենք եկել այս խաղաղ ցույցին`«Ոչ պատերազմին» կարգախոսով: Մենք դեմ ենք ռազմական գործողություններին ու բռնությանը, քանի որ երկու կողմից էլ երիտասարդներ են զոհվում:

2. Ջավաքում բնակվող հայերը, ինչպես նաև աշխարհի հայությունը մշտապես եղել են մեր Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի հետ` անկախ նրանից, թե որտեղ են ապրում, և մշտապես, ուս ուսի տված, կանգնելու ենք ու անհրաժեշտության դեպքում դժվար պահին հասնելու ենք մեր սիրելի Հայաստանի Հանրապետություն ու աջակցելու ենք նրան բոլոր հնարավոր միջոցներով, ինչը բազմիցս ապացուցել ենք սրտով, հոգով ու ֆիզիկապես: Հայերը աշխարհի հնագույն ժողովուրդներից են, մեծ ներդրում ունեն համաշխարհային քաղաքակրթության, գիտության, արդյունաբերության, մշակույթի, հյուրասիրության ու խաղաղասիրության մեջ: Բայց միաժամանակ մեզ հետ  դարեր շարունակ փորձել են խոսել բռնության, ազգի ոչնչացման ու պատերազմի լեզվով: Եվ այդ փորձերը բազմաթիվ անգամներ տապալվել են: Մենք այսօր հարկ չունենք որևէ բան որևէ մեկին ապացուցելու կամ ցուցադրելու, թե հայերն ինչպես են մարտնչում, ինչպես ամբողջ աշխարհից գալիս ու միավորվում են` իրենց պատիվն ու հավատը պաշտպանելու համար, պատմությունն ինքն է դա հաստատում: Հայերը, որոնք 301 թվականին առաջինն ընդունեցին քրիստոնեությունը` որպես պետական կրոն, մշտապես պաշտպանել են իրենց հավատը, պատիվը, արժանապատվությունը և դրա համար կյանքեր են տվել ու չեն թույլատրել պղծել դրանք:

Դիմում ենք Վրաստանում ապրող ադրբեջանցի ժողովրդին: Վերջին օրերին ազգությամբ ադրբեջանցի մի քանի անձինք, Վրաստանի ու Ադրբեջանի դրոշներով, դուրս են եկել հայ-վրացական սահման սադրիչ կարգախոսներով ու գոչյուններով, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների և առաջացրել է մեր վրդովմունքը: Խնդրում ենք Վրաստանի կառավարությանը` ուշադրություն դարձնել դրան` հեռագա սադրանքները կանխելու համար, որոնք կարող են տեղի ունենալ ժողովրդավարական այնպիսի երկրում, ինչպիսին Վրաստանն է, որտեղ օրենքի ու կառավարության համար կարևոր չէ, թե ինչ ազգության, ռասայի ու դավանանքի ես, և մինչ օրս չի եղել որևէ ազգամիջյան հակամարտություն: Իսկ ահա մի քանի մարդիկ, ինչ-որ տեղից պատվերներ ստանալով, սադրում ու ազգամիջյան հակամարտություն են ստեղծում և դրանում օգտագործում են մեր պետական վրացական դրոշը, որի ներքո երդվում են, կանգնում օրհներգը հնչեցնելիս, հաղթում են մարզիկները և այլն` անկախ այն բանից` հայ են, վրացի, թե` ադրբեջանցի, կարևորը` որ ապրում են այստեղ, ինչպես միասնական ընտանիքում, Վրաստանի քաղաքացիներ են: Հարց այդ մարդկանց` իսկ դուք հարցրե՞լ եք Վրաստանում բնակվող ադրբեջանցիների կարծիքը, որոնք շատ հաճախ գալիս են հայերով բնակեցված երկրամաս` ինչպես առևտրային, այնպես էլ ընկերական նպատակներով: Մենք համոզված ենք, որ նրանք համաձայն չեն ձեր և ձեր գործողությունների հետ: Այստեղ` Վրաստանում, մենք` հայերս, ու ադրբեջանցիները համերաշխ ու հանգիստ  ապրում ենք, և պետք չէ փչացնել մեր հարաբերությունները: Իսկ ով ուզում է սադրանքներ, պատերազմ կամ հերոսություն, թող գնա ռազմական գոտի ու այնտեղ իրեն ցույց տա, իսկ այստեղ պետք չէ խառնակչություն անել: Անձամբ մենք` հայերս, չենք ցանկանում անկարգություններ ու ազգամիջյան հակամարտություններ, իրավախախտումներ մեր Վրաստանում: Վրաստանի հայերը մտահոգվել ու մշտապես եղել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի կողքին:

Փաստենք, որ ակցիան իր բազմամարդությամբ աննախադեպ էր, և կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում Վրաստանի իշխանությունների իրականացրած խիստ միջոցառումների պայմաններում այն առաջին բազմամարդ միջոցառումն է: 

«Ո՛չ պատերազմին» կարգախոսով հանրահավաքին պարբերաբար հնչում էր նաև հայկական ազգային երգ-երաժշտություն, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան նաև ազգային երգերով ու պարերով:  

Հանրահավաքի ընթացքի տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սպանել ստրուկին
28 Հունվարի 2021, 12:28 Սպանել ստրուկին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica