close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԸՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրիում

Տնտեսական

21 Հուլիսի 2020, 18:51
 ԲԸՏՄ-ն ստուգայց է իրականացրել Գյումրիում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնիՇիրակի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ այսօր հերթական վերահսկողական միջոցառումն իրականացրել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Վաղ առավոտից թատրոնների, թանգարանների, կինոթատրոնների, եկեղեցիների, հուշարձանների հարակից տարածքների, տեսարժան վայրերի լայնածավալ դիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։

Ճեմուղիներում զբոսնող գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը դիմակները կրել են ճիշտ, գիտակցաբար մոտենալով համաճարակի կանխարգելման անվտանգության կանոններին՝ պատմական և մշակութայինգրավչության օբյեկտներում մարդկային կուտակումներ և հերթեր չեն առաջացրել։

Լայնամասշտաբ մշտադիտարկումների ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների մասին 2 արձանագրություն։ Այս ցուցանիշը փաստում է, որ Տեսչական մարմնի կողմիցկատարվող ամենօրյա վերահսկողական և իրազեկման աշխատանքների արդյունքում խախտումների և թերությունների թվաքնակը շարունակում է կրճատվել։

Պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված ԲԸՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են ամենօրյա և ընդգրկելու են հանրապետության ամբողջ տարածքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica