close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2020
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան և Ադրբեջանը լծվել են տարածաշրջանը հաշվեկշռելու գործին

Հարցազրույց

21 Հուլիսի 2020, 16:19
 Թուրքիան և Ադրբեջանը լծվել են տարածաշրջանը հաշվեկշռելու գործին

Տավուշի սահմանագծում տեղի ունեցած ռազմական գործողությունների ու Արգենտինայի և Ուրուգվայի կողմից Հայաստանին հայտնած զորակցության շուրջ «Armenia Today»-ը հեռախոսազրույց է ունեցել Սոցինտերնի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Հարավային Ամերիկայում Հայ Դատի գրասենյակի գործունեության ակտիվ մասնակից Մարիո Նալբանդյանի հետ։

-Ուրուգվայի եւ Արգենտինայի քաղաքական որոշ ղեկավարներ եւ քաղաքական ուժեր հուլիսի 17-ին զորակցություն են հայտնել Հայաստանին: Որքանո՞վ են կարեւոր միջազգային հանրության եւ տարբեր երկրների դատապարտողական հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից պարբերաբար հրահրվող ռազմական գործողությունները զսպելու տեսանկյունից:

-Հատկապես ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների տարիների աշխատանքի հետեւանքով և՛ Արգենտինայի, և՛ Ուրուգվայի հասարակությունը, և՛ քաղաքական պատասխանատու գործիչների քաջատեղյակ են Հայաստանի իրականության և մասնավորապես Արցախի հիմնահարցի մանրամասներին։ Երբ հուլիսի 12-ին Ադրբեջանը հարձակվեց հայկական հողերի վրա, մենք անմիջապես ձեռնարկեցինք հանդիպումներ եւ խոսակցություններ տարբեր քաղաքական պատասխանատուների հետ։ Այդ հանդիպումները իրենց դրական արդյունքը բերեցին՝ հայտարարությունների տեսքով։

Հարավային Ամերիկայում Ուրուգվայը առաջատար է՝ ի նպաստ հայերի որոշումներ ընդունելու առումով, բայց նաև պետք է գնահատել Արգենտինայի քաղաքական անձնավորությունների և բարձրաստիճան պաշտոնյանների դիրքորոշումը այս ուղղությամբ։

Մենք պետք է գիտակիցենք, որ մեր նախաձեռնությունները պետք է ծրագրված լինեն։ Հայկական կողմի դիվանագիտությունը՝ թե՛ պետական եւ թե՛ ժողովրդային, պետք է արագ և համադրված կերպով շարժվի։ Պետք է արձանագրել, որ Ադրբեջանը և Թուրքիան անմիջապես լուրջ աշխատանքներ են նախաձեռնել միջազգային մամուլում՝ իրենց թեզը ներկայացնելու համար։ Եթե Հայ Դատի հանձնախմբերը եւ հայկական համայնքները ուժեղ կերպով չհակադարձեին, մենք կարող էինք լուրջ խնդիրներ ունենալ։

Հայկական երկու պետությունները միասնաբար պետք է մտածեն Ադրբեջանին հակազդելու մեխանիզմների մասին։

-Հայ-ադրբեջանական հակամարտությունը պարբերաբար վերքոտելու եւ հակամարտության մեջ նոր սերունդներ ներքաշելու Ադրբեջանի քաղաքականությունն ի՞նչ նպատակ է հետապնդում:

-Ադրբեջանը որոշել է ուժի միջոցով լուծել իր առջև դրված հարցերը։ Ադրբեջանի այս որոշումը պետք է դիտարկել այդ երկրի ներքին քաղաքական անկայունության և խարափումների լուսանցքում։ Այդ իսկ պատճառով Հայաստանի կամ Արցախի վրա պարբերական հարձակումները մենք միշտ պետք է դիտարկենք Ալիևի վարչակարգի համատեքստում՝ վարվող քաղաքակնության և Ադրբեջանի ժողովրդի դժվարությունների տեսանկյունից։ Դրսի թշնամի գտնելով՝ Ադրբեջանը որոշ չափով լուծում, մեղմացնում կամ շեղում է իր ժողովրդի ուշադրությունը։

Սակայն պետք է արձանագրել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը լծվել են տարածաշրջանը հաշվեկշռելու գործին։ Թուրքիան պահում է իր ախորժակը հայկական տարածքների վրա՝ պանթուրքիստական տեսիլքով և Ադրբեջանի գործոնն օգտագործում է ի նպաստ նախ իր սեփական շահերի։ Այս իսկ կոնտեքստում մենք պետք է հետևենք մեր դաշնակից Ռուսաստանի քաղաքականությանը, որտեղ Թուրքիան աշխատանք է տանում՝ Ադրբեջանին ուժեղացնելու միջոցով իրագործելու համար իր իսկ ծրագրերը։

Ռուսաստանը, որպես դաշնակից երկիր, պետք է ավելի ուշադիր և զգոն դաշնակից լինի, որպեսզի ՀԱՊԿ-ի շրջանակներում կարողանա զորավիգ կանգնի Հայաստանին։

Առանց խաղաղության հնարավոր չէ բարգավաճ և արդար կարգերով հասարակություն կառուցել։ Այնքան ժամանակ, ինչքան տարածաշրջանում լարված, ռազմական մթնոլորտ տիրի՝ տարածաշրջանային հարցեր լուծելու կամ առանձին երկրներում քաղաքական կայունություն ապահովելու նպատակով, մենք գտնվելու ենք լուրջ տագնապի մեջ։

Այս 30 տարիներն ապացուցում են, որ անկայունությունը նվազեցնում է միջազգային ներդրումների եւ ծրագրերի հնարավորությունը՝ տարածաշրջանի երկրների զարգացման և բարգավաճման համար։ Այդ իսկ պատճառով խաղաղությունը տարածաշրջանում պայման չէ, անհրաժեշտություն է, և հիմնական սկզբունք է՝ Հայաստանի կայուն զարգացման եւ հաստատման համար։

Լուսինե Թևոսյան

Դրուագ Մը… Վարանդին Հետ
19 Սեպտեմբերի 2020, 14:23 Դրուագ Մը… Վարանդին Հետ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica