close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիան համավարակի պատճառով կոչ է արել հրաժարվել եւս 17 երկրներ ուղեւորություններից

Աշխարհ

21 Հուլիսի 2020, 15:17
 Ճապոնիան համավարակի պատճառով կոչ է արել հրաժարվել եւս 17 երկրներ ուղեւորություններից

Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են այն պետությունների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել կորոնավիրուսի համավակակի պատճառով՝ ցանկում ներառելով եւս 17 երկրներ: Այդ մասին հուլիսի 21-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին. գրում է ՏԱՍՍ-ը:

«Վտանգի երրորդ (չորսից) մակարդակ է տրվել 17 երկրների, դրանց ընդհանուր թիվը հասել է 146-ի»,- ասել է գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ պետությունների նոր ցանկում այլոց թվում ներառված են Ուզբեկստանը, Նեպալը եւ Վենեսուելան:

Ավելի վաղ Ճապոնիան արգելել է մոտքը 129 երկրների քաղաքացիներ համար, ներառյալ ԱՄՆ-ը, Եվրամիության եւ Հարավ - արեւելյան Ասիայի պետությունները, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառրուսը, Ուկրաինան: Ըստ որում Ճապոնիան եւ Վիետնամն արդեն մասնակիորեն վերականգնել են ավիացիոն հաղորդակցությունը:

Մոտեգին նաեւ նշել Է, որ ուղեւորությունները վերսկսելու հարցը քննարկվում է Ավստրալիայի, Թաիլանդի եւ Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 26,5 հազարը:

Մահացու վախճանների քանակը կազմում է 1 001: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 20 հազար մարդ: Ըստ որում 47 հիվանդ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Համավարկն սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 14,5 միլիոն մարդ, ավելի քան 606 հազարը մահացել է:

Ահա թե ով է մեռել
17 Հոկտեմբերի 2021, 11:13 Ահա թե ով է մեռել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica