close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ ղեկավար կազմը համաձայնեցրել է 2021-2027 թթ բյուջեն

Տնտեսական

21 Հուլիսի 2020, 10:17
 ԵՄ ղեկավար կազմը համաձայնեցրել է 2021-2027 թթ բյուջեն

Եվրամիության երկրների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության են հասել 2021-27 թթ բյուջեի և կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնման պլանի շուրջ. այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո, որը ձգձգվել է 4 օր՝ նախատեսված 2 օրվա փոխարեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Գործարքը կայացավ»։ 

Բացի այդ՝ համաձայնագիրը մեկնաբանել է նաև Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը, նշելով՝  «Պատմական օր Եվրոպայի համար»։

Միևնույն ժամանակ Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը հաստատել է, որ գագաթնաժողովի մասնակիցները համաձայնեցրել են 1․074 տրիլիոն եվրոյի չափով 7-ամյա բյուջետային պլանի փոխզիջումային տարբերակ և 750 մլրդ եվրոյի արտաբյուջետաին ֆինանսավորման ծավալ։

Ակնկալվում է, որ այդ միջոցները կտրամադրվեն Եվրահանձնաժողովի կողմից մինչև 2026 թվականը՝ վարկերի տեսքով։

Գումարը պլանավորվում է մարել մինչև 2058 թվականի դեկտեմբերի 31-ը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica