close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ներքին տուրիզմում գների բարձրացում չկա, հակառակը՝ կա նվազում․ Մեխակ Ապրեսյան

Հասարակություն

20 Հուլիսի 2020, 20:51
 Ներքին տուրիզմում գների բարձրացում չկա, հակառակը՝ կա նվազում․ Մեխակ Ապրեսյան

Ներքին զբոսաշրջիկների՝ Հայաստանի ներսում հանգստացողների, թիվն անցյալ տարի 1 մլն 544 հազար էր՝ 41 տոկոսով ավելին, քան 2018 թ-ին, այս տարի աշխուժություն նկատվում է, բայց ոչ անցած տարվա պես՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

Ներգնա տուրիզմի տարեկան ցուցանիշը անցյալ տարի 1 մլն 894 հազար էր, արտագնա տուրիզմինը՝ 1 մլն 800 հազար։

Այսուհանդերձ, մտածել, որ նախկինում Հայաստանից դուրս բոլոր հանգստացողներն ու ներսում մնացողները միասին այս տարի կմնան և կհանգստանան Հայաստանում, այնքան էլ ճիշտ չէ՝ ասաց նա։

«Ակնհայտ է, որ չկա այն մեծ աշխուժությունը, որ մտածում էինք՝ սահմանները փակվելով կլինի։ Որովհետև երկու գործոն կա․ մեկը՝ առողջության հետ կապված զգուշավորությունը, մյուսը, որ պակաս կարևոր չէ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ մարդկանց եկամուտների և հանգստի հնարավորության նվազումը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Այս տարվա՝ ներքին զբոսաշրջիկների թիվն առայժմ պարզ չէ, երկրորդ եռամսյակի վիճակագրությունը կլինի մյուս ամսվա վերջում։

Հանգստյան տներն, իհարկե, փորձում են ապահովել բոլոր պայմանները, որ գրավիչ լինեն զբոսաշրջիկների համար․ բժշկական տեղեկանք չեն պահանջում, միայն դիմակ և սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանում են տարածքը, բայց դիմողները դեռ հապաղում են։

Մեխակ Ապրեսյանն ասաց՝ գների բարձրացում չկա, հակառակը, նվազում կա։ Մեկ ամիս առաջ, հատկապես մեկօրյա տուրերի առումով, խիստ գնանկում եղավ։ Հյուրանոցային ծայությունների ոլորտում խիստ գնանկում չկա, բայց ավելի ցածր գներ են։

Քաղաքացիների բողոքները, որ որոշ հանգստյան տներ 5 օրից պակաս հանգստացողներ չեն ընդունում, Մեխակ Ապրեսյանը բացառիկ դեպք համարեց, ասաց, որ համատարած այդպիսի բան չկա։

«Մեր մասնավոր հատվածը միշտ էլ ողջամիտ է եղել և իրավիճակից ելնելով ողջամիտ որոշումներ է կայացրել։ Այս փոքրիկ շուկան իրենք պետք է կարողանան օգտագործել, իրավիճակից բխող գնային քաղաքականություն մշակել և նման անհարկի սահմանափակումներ՝ այսքան օրից պակաս կամ ավել, չեմ կարծում, որ կլինեն»,-ասաց նա։

Ներքին զբոսաշրջիկների թիվը, նրա խոսքով, երբեմն գերազանցում է երկրի բնակչության թիվը, քանի որ մի զբոսաշրջիկը կարող է մի քանի անգամ հանգստի գնալ։ Այնպես որ, ճիշտ աշխատանքի դեպքում, հնարավոր է ներքին զբոսաշրջությունների թիվը 3 միլիոնն անցնի։

Այն հյուրանոցներն ու հանգստյան տները, որոնք հյուրընկալեցին կորոնավիրուսի թեթև դեպքերով հիվանդներին, ոչ միայն չպետք է դուրս մղվեն հանգստի մեկնողների ցուցակներից, այլև պետք է խրախուսվեն՝ համոզված է Մեխակ Ապրեսյանը։ Նախ՝ դա մարդասիրական քայլ էր և պետք է գնահատվի, երկրորդ՝ հյուրանոցներից շատերը դրա շնորհիվ կարողացան չսնանկանալ և գոյատևել մինչև հանգստի սեզոնը։ Բացի այդ, ամեն հյուրից հետո՝ կորոնավիրուսով հիվանդ, թե ոչ, ամբողջ տարածքը միևնույն է ախտահանվում է, իսկ եթե անգամ չախտահանվեր, վիրուսն այդքան երկար կյանք չունի։

«Կորոնավիրուսով հիվանդներին ապաստանելուց որոշակի եկամուտ եղել է, իհարկե, բայց դրանից հետո առաջացել են վերանորոգման ծախսեր։ Այսուհանդերձ, հորդորս է մեր համաքաղաքացիներին, գովազդել, խրախուսել այն հյուրանոցային տնտեսության օբյեկտները, որտեղ ընդունել են կորոնավիրուսով հիվանդներին, դա մարդասիրական քայլ է եղել, որևէ վտանգ այդ հյուրանոցները չեն ներակայացնում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Զբոսաշրջային ոլորտի երկարամյա մասնագետը կանխատեսում է՝ նույնիսկ եթե երկրները բացեն սահմանները և բացվի համաշխարհային զբոսաշրջային շուկան, այն փոքր է լինելու և բոլորը պայքարելու են այդ շուկայի համար։

«Աշխարհում զբոսաշրջային շուկան սովորականից փոքր է լինելու, որովհետև շատերը մտավախություն են ունենալու, բոլորը չէ, որ ցանկություն են ունենալու, վախենալու են առողջության, անվտանգության համար։ Այդ պոտենցիալ զբողաշրջիկների թիվը փոքր է լինելու և այն երկրները, որոնք բացեն սահմանները, պայքարելու են այդ փոքր շուկայի մեջ իրենց բաժինն ունենալու համար»,-նշեց նա։

Ապրեսյանի խոսքով՝ այստեղ խնդիր ենք ունենալու հա՛մ կարողանալ ապահովել հանրային առողջությունը և անվտանգությունը և թույլ չտալ վիրուսի նորից տարածումը, հա՛մ լինել հնարավորինս մրցունակ և գրավիչ մյուս երկրների համեմատ։

«Որքան էլ մեր հարևան Վրաստանի քաղաքականությունը դեռևս այնպիսին է, որ սահմանները սահմանափակ երկրների քաղաքացիների համար է բացելու և դրանց մեջ դեռևս Հայստանը չի մտնում, այնուամենայնիվ, այդ մոտեցումները փոխվելու են  և բոլորը ձգտելու են բոլոր տեղերից զբոսաշրջիկներ տանել և հարևան Վրաստանը ձգտելու է նաև Հայաստանից զբոսաշրջիկներ տանել։ Մեր խնդիրը պետք է լինի ներգնայով բերել Հայաստան և կարողանալ պահպանել պոտենցիալը մեր երկրի ներսում, այսինքն, ներքին զբոսաշրջությունը ավելի շատ լինի, քան արտագնան, իհարկե, չնսեմացնելով նաև արտագնա զբոսաշրջությունը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նա նշեց, որ որոշ երկրների փորձը հաշվի առնելով և իրավիճակից ելնելով՝ մենք պետք է անվտանգության բոլոր նորմերը մշակենք․ շատ խիստ պահանջների դեպքում դա լրացուցիչ խոչընդոտ կլինի և զբոսաշրջիկի համար գրավիչ չի լինի, որ ընտրի Հայաստանը, մեղմ պահանջների դեպքում կարող է վարակը տարածվել։

«Երկրներ կան, որ ասում են՝ ընդունելիս միայն ջերմաչափելը բավարար է, երկրներ կան, որ ասում են՝ տեստի արդյունք բերեք, որ բացասական լինի։ Մենք պետք է իրավիճակից ելնելով՝ պատկերացնենք՝ ջերմաչափումը բավարա՞ր է, թե՞ նաև տեստ ենք ուզում։ Պետք է անհրաժեշտ նվազագույնն անենք և դրանով կարողանանք անվտանգությունն ապահովել։ Բացի դրանից, մերոնք եթե գնան, վերադառնալու ժամանակ կարանտինում պահելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Կամ եթե օտարերկրացիներ եկան՝ ջերմաչափումն անենք, կարանտինում պահե՞նք, թե՞ ոչ, հյուրանոցներում ի՞նչ պայմաններ ենք ստեղծելու, հանրային սննդի օբյեկտներում ի՞նչ պայմաններ ենք ստեղծելու»,-նկատեց Մեխակ Ապրեսյանը։

Սա այն հարցն է, որ միայն զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների ասելով չէ, սա պետք է համատեղ քննարկվի  նաև առողջապահության ոլորտի, պարետատան ներկայացուցիչների հետ։

Զբոսաշրջային ոլորտը հնարավորինս փոքր վնասով համավարակից դուրս բերելու համար պետության աջակցության միջոցառումները, Մեխակ Ապրեսյանի համոզմամբ, բավարար չեն եղել․ շատ ընկերություններ փակման եզրին են հայտնվել, շատերն էլ կրճատել են աշխատակիցներին կամ իրենց հաշվին արձակուրդ ուղարկել։

«Առայսօր նրանցից շատերը ամեն ինչ անում են, ատամներով փորձում են պահպանել գործունեությունը, բայց կա այդ միտումը, որ փակվում են։ Ֆեդեցիայի անդամների մեջ դեռ չկան փակվածներ, բայց աշխատատեղերի կրճատման միտում նկատվում է։ Փողոցում քայլելիս էլ կարելի է նկատել՝ շատ գրասենյակներ տրվում են վարձով, նշանակում է՝ շատ ընկերությունների փակվելու միտումը սկսվում է»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Նա կարևոր համարեց, որ պետական աջակցությունը լինի հասցեական, ուղղված հենց զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողներին։

«Որոշակի աջակցություն եղավ 3-րդ միջոցառման շրանակում, եղավ նաև միանվագ աջակցություն, բայց հատուկ զբոսաշրջության ոլորտի համար դեռ անելիք շատ կա։ Այդ իմաստով՝ շատ հարցեր ներկայացրել ենք և հույս ունենք էական աջակցություն ստանալու մոտ ապագայում, իրական նպատակային աջակցություն և մեծ հույս ունենք, որ մեր առաջարկություններց որոշները կընդունվեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Ներգնա և արտագնա տուրիզմով զբաղվող որոշ ընկերություններ փորձեցին սեփական ուժերով ելք գտնել և վերապրոֆիլավորեցին աշխատանքը՝ ներքին տուրիզմի։ Այսուհանդերձ, Մեխակ Ապրեսյանի խոսքով, դա ելք չէ․ շատ ընկերություններ հատուկ մասնագիտացված են ներգնա և արտագնա զբոսաշրջության մեջ, նաև՝ ոչ բոլորը կարող են ներքին տուրիզմով զբաղվել, որովհետև այդ շուկան էլ մեծ չէ։

«Ոլորտը փլուզումից փրկելու հույսը չպետք է դնենք միայն ներիքն տուրիզմի վրա, դա խիստ գնանկման կարող է բերել, և եթե անբարեխիղճ մրցակցությունն էլ գումարվի, ավելի վատ կլինի»,-ասաց նա։

Մեխակ Ապրեսյանը ելք չի համարում նաև հույսը միայն իրենց վրա դնելն ու ինքնարժեքից ցածր գնով առաջարկ անելը՝ իրենց աշխատողների համար որոշ զբաղվածություն ապահովելու համար։ Ասում է՝ սա բացասական հետևանք կարող է ունենալ, պետական աջակցության ծրագրերը պետք է չհապաղեն։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica