close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվ նորից Սեմ Գորյանը ինձ ցնցեց իր պոետական մտքի թռիչքով. Վարուժան Ղազանչյան

Մշակույթ

20 Հուլիսի 2020, 20:07
 Եվ նորից Սեմ Գորյանը ինձ ցնցեց իր պոետական մտքի թռիչքով. Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Այսօր նորից ձեռքս էի վերցրել ՍԵՄ ԳՈՐՅԱՆԻ (ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ) բանաստեղծական ժողովածուներից մեկը՝ ՀՈԳԵՎԻՃԱԿՆԵՐ-ը:

Եվ նորից Սեմը ինձ ցնցեց իր պոետական մտքի թռիչքով, իր պատկերների գունագեղությամբ և ասելիքի խորությամբ:

Ես նրան իրոք համարում եմ, մեր այս վերջին տասնամյակների լավագույն բանաստեղծը:

Նրա տաղանդը ոչ մի բանով չի զիջում մեր գրականության մեծագույն ներկայացուցիչների տաղանդին:

Ես գիտեմ որ իմ լավագույն ընկերների մեջ կան մարդիկ, որ այդպես չեն մտածում:

Մեզնից յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունք ունի:

Ես խորհուրդ եմ տալիս պոեզիայի այն սիրահարներին, որոնց անծանոթ է այդ անունը, անպայման փնտրեն նրա:

Հատկապես երիտասարդները, նրանք շատ բան կարող են սովորել Կարենից:

Նա իր գինը, արժեքը գիտեր:

Մի անգամ նա ինձ մի այսպիսի հետաքրքիր բան ասեց. «Ես միայն մի բանի համար եմ ցավում, որ ես չեմ գրել ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ -ն»:

Ասում են ճշմարտությունը կարող է հիվանդանալ, բայց մեռնել չի կարող:

Ես հավատում եմ, որ կգա օրը, երբ նրա անունը կգրվի մեր մեծերի անունների կողքին:

Ահա մի պատահական բանաստեղծություն այդ գրքից.

ՏԱՊԱՆԱԳԻՐ

Կյանքս անց կացավ մի օրվա նման,
Ու ժամը եկավ իրիկնահացի,
Պարտապանի պես խորհեցի վհատ,

Ու չհասկացա, ինչու ծնվեցի:

Ջահելությունս սլացք էր ունայն,
Եվ ըմբոստ եղա, և մատաղվեցի,
Ինչ մնաց հրաշք օրերից իմ այն,

Ու չհասկացա, ինչու ծնվեցի:

Օրն օրին կապող անտես շղթայի
Ցավը ես տարա, խինդը կիսեցի,
Ուր էր ՝ ցավերիս մի քիչ գթայի,

Ու չհասկացա ինչու ծնվեցի:

Պարզից էլ պարզ էր, բարդից էլ՝ բարդ,
Ինքս ինձ համար հեքիաթ մնացի,
Սիրտս դարձրի փշազերծ մի վարդ,

Ու չհասկացա ինչու ծնվեցի:

Անցորդ շշնջա մի պարզ
ողորմի Ու խաղաղ խղճով քո ճամփան անցիր,
Քո անցավորաց հազար ողորմի,

Գուցե դու ասես, ինչու ծնվեցիր…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica