Գերմանիան խնդրում է ԱՄՆ-ին զորքերը դուրս չբերել
Աշխարհ

Գերմանիայի չորս դաշնային հողերի վարչապետները խնդրանքով դիմել են Ամերիկայի Միացյալ Նահանգներին չկրճատել երկրում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը. այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված վարչապետների նամակը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է՝ Գերմանիայում ամերիկյան զորքերի թվի կրճատման դեմ են հանդես գալիս Բավարիան, Հեսենը, Բադեն-Վյուրթեմբերգը և Ռայնլանդ-Պֆալցը։
Նամակում ասվում է՝ Գերմանիան ձգտում է ուժեղացնել իր բարեկամությունը Միացյալ Նահանգների հետ և պաշտպանել Եվրոպայում ամերիկյան ներկայությունը: