close
Եղանակը Երևանում
12 Մայիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Մայ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի

Քաղաքական

17 Հուլիսի 2020, 23:59
 Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ. ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում ուսանող օտարերկրացիներ։

Բողոքի հիշյալ երթը կազմակերպել է «Էսքիշեհիրի ադրբեջանական միությունը», որի ղեկավար Ջավիդ Այդընը երթի ավարտին տվել է մամուլի ասուլիս և կրկնել թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը՝ կապված Ղարաբաղի և հայկական այլ պատմական հողերի հետ։ Այդընը շեշտել է նաև, թե հայկական լոբբիստական ուժերը աշխարհով մեկ հակաթուրքական արշավներ են իրականացնում։

Բողոքի երթի մասնակիցները վանկարկել են հակահայկական լոզունգներ և հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica