close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2020
+17°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում հանրահավաք է կազմակերպել՝ խախտելով դիվանագիտական օրենքները․ Հովակիմ Սրբազան

Հասարակություն

17 Հուլիսի 2020, 19:33
 Ադրբեջանի դեսպանատունը Լոնդոնում հանրահավաք է կազմակերպել՝ խախտելով դիվանագիտական օրենքները․ Հովակիմ Սրբազան

Ինչպես 2016 թ-ին, այնպես էլ հիմա, երբ Ադրբեջանը ագրեսիա է սկսում Հայաստանի դեմ՝ Արցախի ճակատում կամ ՀՀ սահմանամերձ շրջաններում, այստեղ՝ Մեծ Բրիտոնիայում, Ադրբեջանի դեսպանատունը ակտիվացնում է Հայաստանի դեսպանատան դիմաց ադրբեջանցիների ցույցերի կազմակերպումը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը՝ խոսելով այսօր Մեծ Բրիտոնիայում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանական համայնքի սանձազերծած անկարգությունների մասին։

«Դա արգելված է օրենքով, դեսպանատունը իրավունք չունի բողոքի ակցիաներ  կազմակերպելու, բայց Ադրբեջանի դեսպանատունը կազմակերպեց, որը դիվանագիտական օրենքների խախտում է։ Մեր դեսպանատունը, անշուշտ, պիտի բողոքի սրա դեմ»,-ասաց նա։

Ադրբեջանցիները ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել էին ագրեսիվ հռետորաբանությամբ՝ փորձելով Տավուշի սահմանին վերջին օրերի սրացման մեղքը Հայաստանի վրա գցելու։ Տեղի հայ համայնքը ևս հավաքվել էր ու կանգնել ադրբեջանցիներիու ՀՀ դեսպանատան միջև։ Ադրբեջանցիները ամեն կերպ փորձում էին ծեծկռտուք սադրել։

«Եկել էին, մեր դեսպանատան առջև կանգնել էին։ Մեր ժողովուրդը սպոնտան կերպով հավաքվեց՝ համայնքի ներկայացուցիչներ, տարբեր մարդիկ։ Մենք խաղաղ կերպով ցույց էինք անում մեր դրոշները պարզած։ Մեր կոչերը խաղաղասիրական էին, հայրենասիրական բնույթի, բայց ոչ ագրեսիվ։ Նրանք աղմկում էին։ Մենք ունեինք պլակատներ։ Նրանց կանանցից մեկը եկավ և դրված պլակատներից մեկը հափշտակեց։ Երիտասարդը, որի ոտքերի մոտ էր դրված պաստառը, փորձեց հետ վերցնել այն։ Ադրբեջանցիները հարվածեցին, հրմշտոց ստեղծվեց։ Ոստիկանները բաժանեցին»,-միջադեպերից մեկի մանրամասները պատմեց Հովակիմ Սրբազանը։

Նա վստահեցրեց, որ երկու կողմից էլ որևէ մեկը չի վնասվել։

«Ցավալին այն է, որ իրնք բացասաբար են տրամադրված, ագեսիվ են, զինվորական զգեստներով էին եկել ցույցի, որն օրենքով արգելվում է։ Այսինքն, ցույց էին տալիս, որ իրենց պետությունը, խախտելով բոլոր դիվանագիտական օրենքները, այդ ամբողջը կազմակերպել էր»,-նկատեց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Դեսպանատան առջև հանրահավքը արտոնված էր մեկ ժամով։ Այդ ժամանակի ավարտից հետո ցուցարարները հեռացել են ՀՀ դեսպանատան մոտից։

Դեսպանատան հենց կողքին՝ մոտ 100 նմետր հեռավորությամբ, Հայ Առաքելական Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Ցուցարարների ցրվելուց հետո Հովակիմ Սրբազանը եկել է եկեղեցի, աղոթք արել մեր զինվորների համար։

Մեծ Բրիտանիայում հայկական համայնքը ավելի քան 150-ամյա վաղեմություն ունի, նշեց Հովակիմ Սրբազանը, ագրեսիվ մահմեդական համայնքներ ունեցող Լոնդոնում աշխատանքը կազմակերպում են ձևավորված ավանդույթներով։

«Այս տարի մենք տոնում ենք Մանչեսթրի եկեղեցու հիմնադրման 150-ամյակը, որը համավարակի պատճառով չստացվեց։ Հին համայնք ենք, արմատացած համայնք ենք, մենք լուրջ համայնք ենք։ Պրովոկացիաներին չենք տրվում, կազմակերպված ենք և կամաց-կամաց, փառք Աստծո, գործը անում ենք»,-ասաց Հովակիմ Սրբազանը։

Նա վստահեցրեց, որ Մեծ Բրիտանիայի հայ համայնքի անդամների մեծ մասը կապված է Հայաստանի հետ․ «Հայաստանով ապրում ենք, Հայաստանով ներշնչվում ենք և Հայաստանով զորանում ենք։ Ունենք մեկ հայրենիք, երկու պետություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն․ երկուսով էլ ապրում ենք»։

Մեծ Բրիտանիայում 6 ծուխ և 3 հայկական եկեղեցիներ ունեն՝ Մանչեսթրի Սուրբ Երրորդություն եկեղեցին հիմնվել է 1870 թվականին, Սուրբ Սարգիս եկեղեցին 1923 թ-ին և Սուրբ Եղիշե եկեղեցին, որը 1974 թ-ից որպես անգլիկան եկեղեցի են օգտագործել և 2000 թ-ին վերաօծվել է, և  ունեն համայնքներ, որ հոգևոր մշակութային գործունեություն են իրականցնում։

«Եկեղեցիները նոր է բացվել համավարակի պատճառով փակվելուց հետո, սահմանափակ թվով հավատացյալներ իրավունք ունեն գալու՝ սոցիալական հեռավորություն պահպանելով, անվտանգության կանոններով, և շատ մարդիկ չեն գալիս պատարագի։ Մի եկեղեցի 100 հոգի է ընդունում, մյուսը 20 հոգի՝ փոքր է»,-Մեծ Բրիտանիայի հայ համայնքի կյանքը ներկայացրեց թեմի առաջնորդը։

Տավուշի սահմանին սրացման դեպքերի հետ կապված՝ համայնքի անդամներին զգուշացրել են, որ կարող են սադրանքներ լինել և համայնքը զգոն է։

Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակում սկսեց հայկական դիրքերի վրա՝ Հովակիմ Սրբազանը քաղաքական հարց է համարում ու չի ցանկանում մեկնաբանել, բայց մի հարցում վստահ է՝ հայ ժողովուրդը ամուր է, պինդ է և  հայրենիքի կողքին է։

«Մնացած հարցերով՝ կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին է կրակում, ցույց տալու, որ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է, ոչ թե Արցախի ինքնորոշման հարցն է։ Միջազգային հանրության ուշադրությունն են փորձում շեղել։ Նաև իրենք ներքին խնդիրներ ունեն՝ համաճարակի պատճառով սոցիալական խնդիրներ, դժգոհություններ և այլն և միգուցե իրենց ժողովրդի ներքին սպառման համար են անում։ Բայց մեծ սխալ են գործում, որովհետև պատժվելու են․ Հայաստանի դեմ ցանկացած ագրեսիա պատժվելու է, մեր զինվորը գիտի՝ ինչի համար է կռվում»,-ասաց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդը։

Միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային Հովակիմ Սրբազանը բավարար չի համարում։ Այսուհանդերձ, Ֆրանսիայի պառլամենտի որոշումը նրան գոհացրել է, նաև՝ եկեղեցական կառույցների արձագանքը։ Մեծ Բրիտանիայում Հայ Դատի գրասենյակը, դիվանագետները դիրքորոշում հայտնել են, ինքը՝ ՀԱԵ թեմի առաջնորդն էլ նամակներ է գրել Քենթրբերիի արքեպիսկոպոս կարդինալին՝ իրազեկելով իրավիճակի մասին։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը սրացման ամբողջ ընթացքում առաջնագծում ու սահմանամերձ գյուղերում իր օրհնության խոսքն է տարածում, զանգել է նաև Հովակիմ Սրբազան Մանուկյանին՝ անհանգստանալով դեսպանատան առջև սադրանքներից։

«Ես քիչ առաջ Բագրատ Սրբազանի հետ խոսեցի, ինքն էլ անհանգստացած էր մեր վիճակով։ Ես զրուցեցի, մեծ ոգևորություն ապրեցինք բոլորս, որ մեր ժողովուրը ուժեղ է Հայաստանում, մեր զինվորները հզոր են, ոգին բարձր է։ Եվ ամեն կերպ մենք աջակցում ենք, իրենց կողքին ենք»,-ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Նա վստահ է, որ Հայաստան-Մեծ Բրիտանիայի հայ համայնք հարաբերություններում լավ մեխանիզմներ կան միմյանց հետ գործակցելու և այսօր իրենց համար էլ՝ թիվ մեկ խնդիրը հայրենիքի խաղաղությունն է, սահմանների անդորրը, զինվորների անվտանգությունը։

Հովակիմ Սրբազանը հորդորեց հավատքով լցվել, միասնական լինել ու վստահ, որ հաջողելու ենք մեր պայքարի մեջ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica