close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային փոքրամասնություններին շաբաթական 30 րոպե հեռուստաեթեր, 2 ժամ ռադիոհեռարձակում կթույլատրվի. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 17:04
 Ազգային փոքրամասնություններին շաբաթական 30 րոպե հեռուստաեթեր, 2 ժամ ռադիոհեռարձակում կթույլատրվի. «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Yerkir.am-ն առանձնացրել է նախագծով առաջարկվող մի քանի կարևոր փոփոխություններ։

Առաջին փոփոխությունը, որն առաջարկվում է նախագծով, կարգավորում է լռության օրը քարոզչության պատճառով լրատվամիջոցին  պատասխանատվությունից ազատելու հարցը։

Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվի լռության օրը քարոզչություն իրականացնելու համար այն դեպքում, երբ ուղիղ եթերում քարոզչության հեղինակին խախտման մասին զգուշացում է արվում:

Նախագծով սահմանվում է նաև ազգային փոքրամասնություններին տրամադրվող եթերային ժամանակը։ Խորհրդարանում նախագծի առաջին ընթերցման ժամանակ նախագծի համահեղինակ, իշխանական պատգամավոր Վահագն Թևոսյանը նշել էր, որ ազգային փոքրամասնությունների համար եթերաժամանակ սահմանելու անհրաժեշտություն չի տեսնում՝ նկատելով, որ պետությունը խելամտության սահմաններում պատրաստ է եթերաժամանակ երաշխավորել ազգային փոքրամասնություններին. «Նրանք մեր եղբայրներն են, քաղաքացիներն են և այնպիսի տպավորություն է, ոնց որ կտրոնով հաց ես տալիս քո եղբայրներին»,- օրենքի առաջին ընթերցման ժամանակ հայտարարել էր Թևոսյանը։

Մինչդեռ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ պատգամավորներն այլ կարծիք էին հայտնել։

Արդյունքում  նախագծի վերջնական տարբերակում վերանայվել է նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող եթերաժամանակը։ Սահմանվել է հստակ ժամանակաչափ, որի համաձայն՝ հեռուստաեթերով ազգային փոքրամասնություններին կտրամադրվի շաբաթական 30 րոպե, իսկ ռադիոյով՝ 2 ժամ հեռարձակում:

Նախագծով` այլ լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն լեզվով ընկալման միջոցներով՝ բացառությամբ օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների, ինչպես նաև երաժշտական ստեղծագործությունների: Տեսալսողական մեդիածառայությունների անվանումները հեռարձակման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է:

Լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայության երաժշտական բնույթի հաղորդումները պետք է պարունակեն առնվազն 30 տոկոս հայերեն երաժշտական ստեղծագործություններ:

Ըստ նախագծի՝ հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել նախագծին։ Նրանց պնդմամբ՝ նախագիծը չի ուղարկվել միջազգային փորձաքննության, և մի շարք դրույթներ կարող են խոսքի ազատության սահմանափակումների տարրեր պարունակել։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica