close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ը տեղեկացված է, որ ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը և այլ միջամտության կարիք չկա․ Միրզոյան

Հասարակություն

16 Հուլիսի 2020, 16:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՊԿ-ը տեղեկացված է, որ ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը և այլ միջամտության կարիք չկա․ Միրզոյան

ՀԱՊԿ-ը տեղեկացված է, որ ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը և այլ միջամտության կարիք չկա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ արտգործնախարարությունը և խորհրդարանականները պարբերաբար կապ են հաստատում միջազգային հնարավոր բոլոր օղակների հետ. «Մենք ներկայացնում ենք իրավիճակը մեր բոլոր միջազգային գործընկերներին, կազմակերպություններին, որոնց հետ ունենք հարաբերություններ։ Ես նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի նախագահին, ԵԱՀԿ խորհրդի վեհաժողովի նախագահին, ԵԽԽՎ նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի մեր գործընկերներին»։

Ուկրաինայի հայտարարության մասին, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արարատ Միրզոյանն ասաց, որ բարեկամ կամ հարևան ժողովրդի հետ միշտ էլ աշխատելու տեղ ունեն, այդ թվում՝ հայ-ուկրաինական ուղղությամբ:

Իրավիճակի սրման պատճառների մասին Միրզոյանն ասաց, որ հետևում է վերլուծություններին՝ Ադրբեջանի ներքին խնդիրներ, համավարակ, տեսակետ, թե այսպես պարպվում են ներքին դժգոհությունները այն ուղղելով թշնամի Հայաստանի դեմ. «Հատկանշական է, որ որևէ կերպ այս գործընթացները չեն առնչվում Արցախին, սա խնդիր է Հայաստանի պետական սահմանի հետ»։

Միրզոյանը վստահ է, որ միջազգային հանրությանը պետք է փոխանցենք այն, ինչ մինչ այս պահը փոխանցել ենք՝ տեղի են ունեցել սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ։

Նա նշեց, որ այդ գործողությունները ՀՀ զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի, կանխվել է դիվերսիայի փորձը, այդ թվում՝ երեկ գիշերը տեղի ունեցած:

«Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով և գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը: Մենք տեսանք կադրեր, որոնք վկայում են, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ բնակիչների տների վրա, բարեբախտաբար զոհեր չկան», - ասաց Միրզոյանը:

Նա ասաց, որ հայ զինվորների անձնազոհ պահվածքը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը մշտապես բարձր է գնահատում նախկինում էլ, այժմ էլ:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica